Последние новости

Սի Ծինփին․ Չինաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերություն կհաստատեն

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերություն կհաստատեն, հաղորդում է CGTN-ն։

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցի ժամանակ երկու կողմերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ և կհայտարարեն չին-վրացական ռազմավարական գործընկերության հաստատման մասին։ Չինաստանը և Վրաստանը պետք է պլանավորեն երկկողմ հարաբերությունները ռազմավարական և երկարաժամկետ տեսանկյունից, նպաստեն ռազմավարական գործընկերության կայուն զարգացմանը և խթան հանդիսանան երկու երկրների զարգացման և վերածննդի համար։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած վերջին 31 տարվա ընթացքում Չինաստանն ու Վրաստանը ամրապնդել են քաղաքական փոխադարձ վստահությունը և հաջողություններ են գրանցել տարբեր ոլորտներում»,-ասել է Ծինփինը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ