Արցախի ՊՆ․ Ադրբեջանի ապատեղեկատվության նպատակն է շեղել ուշադրությունը առաջացած աղետից
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգության համար:
«Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը, ըստ երևույթին, նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից:
Ավելորդ չէ կրկին հիշեցնել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողականորեն թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 14:10
Официальный представитель Кремля Дмитрий Песков подтвердил, что телефонный разговор между президентом России Владимиром Путиным и президентом США Дональдом Трампом состоится в 17:00 по московскому времени, передает ТАСС.
-
2025-05-19 14:05
Председатель Национального собрания Армении Ален Симонян опроверг слухи о якобы ведущихся обсуждениях по поводу вывода 102-й российской военной базы с территории страны.
-
2025-05-19 14:03
Второй президент Армении Роберт Кочарян впервые сообщил о звонке третьему президенту Сержу Саргсяну во время "бархатной революции" 2018 года, в результате которой Никол Пашинян пришел к власти.
-
2025-05-19 14:00
Жизнь турецкого фотографа армянского происхождения Ара Гюлера переносится на большой экран и будет представлена на Каннском кинофестивале 2025 в разделе «Marche du Film» (78-й Каннский международный кинофестиваль проходит в городе Канны во Франции с 13 по 24 мая 2025 года, – AT), сообщают турецкие СМИ.