ԵԽ գլխավոր քարտուղարը կրկին Լաչինի միջանցքը բացելու կոչ է արել
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու կոչը և Երևանին ու Բաքվին «իրական երկխոսության» կոչ է արել ՝ միջանցքով անվտանգ անցումն ապահովելու նպատակով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպայի խորհրդի տարածած հայտարարությունը։
«Ես չափազանց մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված լուրջ իրավիճակով, և իմ մտքերն այն մարդկանց հետ են, ովքեր կրում են այս իրավիճակի ծանրությունը», - նշել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը։
Նա դարձյալ կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։
«Ես խստորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն եմ հրավիրում յոթ ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված միջանկյալ միջոցների վրա», - հավելել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
Հայաստանին և Ադրբեջանին եվրոպացի պաշտոնյան երկխոսության կոչ է արել։ «Ես նաև կոչ եմ անում երկու կողմերին իրական երկխոսության մեջ մտնել՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ անցումն արագ ապահովելու նպատակով։ Այս երկխոսությունը պետք է նաև հանգեցնի լարվածության թուլացմանը և խաղաղության վերականգնմանը՝ նաև համապատասխան այն պարտավորությունների, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ստանձնել են ավելի քան 23 տարի առաջ Եվրոպայի խորհրդին անդամակցելիս», - եզրափակել է Բուրիչը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 10:26
Министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян и министр энергетики и природных ресурсов Турции Алпарслан Байрактар провели встречу в Стамбуле. В ходе встречи обсуждались возможные направления сотрудничества Армении и Турции в сфере энергетики. Об этом пишет газета «Паст», развивая тему.
-
2025-06-28 10:22
Цель Никола Пашиняна — отстранить Гарегина II из Первопрестольного любой ценой. Об этом сообщает газета «Жоховурд».
-
2025-06-28 10:19
Оппозиция должна консолидировать усилия и выйти из позиции преследуемого, так как власти не остановятся ни перед чем и готовы на самые подлые поступки. Об этом секретарь фракции "Честь имею" Тигран Абрамян заявил в беседе с журналистами у здания суда.
-
2025-06-28 09:31
Россельхознадзор заявил о введении с 27 июня 2025 года нового порядка ввоза срезанных цветов и бутонов из Армении в Россию. С указанной даты доступ в страну цветочной продукции происхождением и отправлением из Республики будет осуществляться только из мест производства, обеспечивающих процедуру прослеживаемости.