Սպիտակ տուն․ ԱՄՆ-ն չի խրախուսում ՌԴ-ի տարածքին հարվածելը
ԱՄՆ-ը չի խրախուսում և չի աջակցում Ռուսաստանի տարածքի հարվածներին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Տագանրոգի ուկրաինական գնդակոծությունը։
«Մենք շատ հստակ հասկացրել ենք, որ մենք չենք խրախուսում կամ չենք աջակցում հարձակումը Ռուսաստանի ներսում», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Կիրբին: Նա ուկրաինացիներին է փոխանցել է այն հարցը, թե արդյոք Տագանրոգի հրթիռակոծումը նրանց ակտիվացած հակահարձակման մի մասն է։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, որ կիևյան ռեժիմը Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի բնակելի ենթակառուցվածքների ուղղությամբ ահաբեկչություն է իրականացրել Ս-200–ի զենիթային հրթիռով։ Ռուսական ՀՕՊ միջոցներով ուկրաինական հրթիռը հայտնաբերվել և խոցվել է օդում։ Ուկրաինական հրթիռի բեկորներն ընկել են Տագանրոգի տարածքում
Քիչ ավելի ուշ նախարարությունում հավելել էին, որ «հուլիսի 28-ին, ժամը 17:15-ի սահմաններում, Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակման կրկնակի փորձ է կատարվել՝ հարվածային տարբերակի վերածված ՀՕՊ համակարգի Ս-200 զենիթային հրթիռով»:
Ռուսական ՀՕՊ միջոցներով ուկրաինական հրթիռը որսացել են Ռոստովի մարզի Ազով քաղաքի շրջանում։ Խոցված հրթիռի բեկորներն ընկել են ամայի տեղանքում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 13:34
Конгрегация мхитаристов в Венеции выражает солидарность с Армянской Апостольской церковью. Об этом говорится в заявлении ордена на его официальной странице в соцсети.
-
2025-06-28 13:32
Антикоррупционный суд по требованию генпрокуратуры Армении 26 июня начал дело о конфискации незаконного имущества в отношении близких экс-главы Службы национальной безопасности Армении Карлоса Петросяна. Эту информацию Sputnik Армения подтвердили в суде.
-
2025-06-28 13:30
«В конце сентября, начале октября, премьер-министр Армении Пашинян будет присутствовать на сессии ПАСЕ, у него будет возможность выступить перед Ассамблеей и ответить на вопросы», — заявил на пресс-брифинге глава Парламентской ассамблеи Совета Европы (ПАСЕ) Теодорос Русопулос, отвечая на вопрос об арестах представителей духовенства и оппозиции и непосредственного вмешательства главы армянского государства в судебный процессы.
-
2025-06-28 13:27
МИД Азербайджана выступило с заявлением в связи с задержаниями азербайджанцев в Екатеринбурге.