Չալաբյան․ Մարդկանց սպառնում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ականատես ենք լինում Արցախից «ձեռքերը լվանալու» և թշնամու ողորմածությանը հանձնելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը, այդ մասին ասուլիսում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով՝ դա դե ֆակտո տանում է Արցախի ցեղասպանության, որը քողարկվում է ՀՀ-ն պաշտպանելու և նոր պատերազմից խուսափելու թեզով, բայց ոչ մի կերպ չի բացատրվում՝ ինչ է լինելու մեր հայրենակիցների հետ։
«Ավելի շատ մարդիկ են սկսում հասկանալ՝ այն, ինչ անում է ՀՀ իշխանությունը, դուռ է բացում նոր ցեղասպանության առաջ, պատահական չէ, որ «ՀայաՔվե»-ն երկու հենասյուն ունի՝ մեկը կապված Արցախի, մյուսը՝ ցեղասպանության հետ։ Արցախի դեպքում այդ երկու թեմաները սկսում են խաչվել», - ասաց նա։
Չալաբյանը նաև նշեց՝ իշխանությունը հասկանում է՝ որքան փորձում է «ՀայաՔվե»-ի ընթացքին հակադրվել, այնքան ավելի վարկաբեկվում է․ «Այս շաբաթ ուղղակի հանձնվել են հանրային դաշտում, որևէ թեզ չենք տեսնում նրանց կողմից, փոխարենն անցել են վարչական ճնշումների։ Այս շաբաթը վարչական ճնշումների տեսանկյունից ռեկորդային է եղել։
Բազմաթիվ համայնքներում՝ հիմնականում գյուղական, ՔՊ ներկայացուցիչները ահաբեկչական պայքար են սկսել քաղաքացիների դեմ, սպառնում են աշխատանքից հեռացնել, փարոսից զրկել, երեխուն բանակում վնասել, քրեական գործ հարուցել։ Բազմաթիվ են օրինակները, երբ գյուղերում տեսնում ենք՝ մարդիկ ահաբեկված են, գյուղից փախել են։ Չնայած դրան, իրականում դիմադրությունը աճում է։ «ՀայաՔվե»-ի թափ հավաքող ընթացքն ենք տեսնում»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 13:34
Конгрегация мхитаристов в Венеции выражает солидарность с Армянской Апостольской церковью. Об этом говорится в заявлении ордена на его официальной странице в соцсети.
-
2025-06-28 13:32
Антикоррупционный суд по требованию генпрокуратуры Армении 26 июня начал дело о конфискации незаконного имущества в отношении близких экс-главы Службы национальной безопасности Армении Карлоса Петросяна. Эту информацию Sputnik Армения подтвердили в суде.
-
2025-06-28 13:30
«В конце сентября, начале октября, премьер-министр Армении Пашинян будет присутствовать на сессии ПАСЕ, у него будет возможность выступить перед Ассамблеей и ответить на вопросы», — заявил на пресс-брифинге глава Парламентской ассамблеи Совета Европы (ПАСЕ) Теодорос Русопулос, отвечая на вопрос об арестах представителей духовенства и оппозиции и непосредственного вмешательства главы армянского государства в судебный процессы.
-
2025-06-28 13:27
МИД Азербайджана выступило с заявлением в связи с задержаниями азербайджанцев в Екатеринбурге.