«Ժողովուրդ». ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՑ ՀԵՏՈ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԼՍԵԼ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հերթական ծանուցագիրն են նախապատրաստում. այս անգամ այն ուղարկելու են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Ասել է թե՝ Արսեն Թորոսյանից հետո նախապատրաստվում են լսել գործող նախարար Անահիտ Ավանեսյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Թորոսյանի հարցաքննությունից հետո նախաքննական մարմինը փակուղի է մտել, ու չի բացառվում, որ գործը ջարդեն բժիշկների գլխին, իսկ խոշոր ձկներին պատասխանատվության չկանչեն, ինչպես ավանդաբար: Թե ինչից հետո են իրավապահները որոշել չգնալ խոշոր ձկների հետևից, կներկայացնենք առաջիկայում։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել է: Հիմա գնդակը կոմիտեի դաշտում է. տեսնենք, թե ինչ կանի կոմիտեն Թորոսյանի հետ, և ինչ է սպասվում նրան:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից դարձյալ չմեկնաբանեցին Թորոսյանի հարցաքննության վերաբերյալ տեղեկությունները` նշելով, որ որևէ քրեական վարույթով իրականացվող հարցաքննությունների կամ հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.