Վլադիմիր ԼԵՊԵԽԻՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆԱՑ ՍԽԱԼ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Փաշինյանի գլխավոր սխալն այն է, որ նա սխալ ճանապարհով գնաց։ Իմաստ չունի բանակցել եվրոպացիների հետ, որոնք ոչինչ չեն երաշխավորում։ Ի՞նչ է, նրանք ՆԱՏՕ-ի զորքե՞ր կուղարկեն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Այս մասին Նովոստի Արմենիի - News.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը։
Մեխանիզմը մեկն է․ եթե հայկական կողմը պարտվել է պատերազմում, նրա հետ ոչ ոք չի պայմանավորվի։
Կձևացնեն, թե պայմանավորվում են, բայց այդ պայմանավորվածությունները, միևնույնն է, կխախտվեն։ Ադրբեջանի թիկունքում Թուրքիայի դիրքորոշումն է, իսկ Թուրքիայի թիկունքում ՆԱՏՕ-ինը։ Իսկ ո՞վ է կանգնած Հայաստանի թիկունքում, Փաշինյանի թիկունքում։ Նույն բրիտանական հետախուզությունը, որն աջակցում է Թուրքիային, ոչ թե Փաշինյանին»,- ընդգծել է քաղաքագետը։
Նա վստահություն է հայտնել, որ պայմանավորվածություններ չեն լինի, էքսպանսիան կշարունակվի, և ոչ ոք չի լսի Փաշինյանին։
«Նա հնարավորություն ուներ Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի շրջանակներում նոր ռազմական պայմանագիր կնքելու, երբ ռուս խաղաղապահները մտան Լեռնային Ղարաբաղ։ Պետք էր այս ուղղությամբ աշխատել, և այդ ժամանակ ռուս խաղաղապահները ինչ-որ երաշխավոր կլինեին, դրա վրա էլ Փաշինյանը կարող հենվել։ Սակայն նա ամեն ինչ արեց ՀԱՊԿ-ը վարկաբեկելու համար, Ռուսաստանի հետ լիարժեք չխոսեց, այլ գնաց Բրյուսել ու հույս ուներ, որ այնտեղ ինչ-որ մեկը կերաշխավորի Ալիևի հետ իր պայմանավորվածությունների կատարումը։
Հայտնի է, որ 1994 թվականից ի վեր ոչ մի Բրյուսել Հայաստանին ոչինչ չէր երաշխավորել։ Միայն Հայաստանի ուժն է երաշխավորել սահմանների պահպանումը 1994-ից հետո, իսկ երբ Հայաստանը չկարողացավ դիմակայել Ադրբեջանին ու Թուրքիային, Փաշինյանի հետ ոչ ոք չի խոսի, միայն կձևացնեն։ Փակուղի է առաջացել։
Այժմ ադրբեջանցի լոբբիստները աշխուժորեն աշխատում են Ռուսաստանում, իսկ հայ լոբբիստները չեն աշխատում։ Ուստի, ռուսաստանյան որոշ ղեկավարներ գնալով ավելի են հակվում դեպի Ադրբեջանը»,- ընդգծել է Լեպեխինը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.
-
2025-06-09 13:57
На данный момент нет никаких обсуждений и инициатив вокруг вопроса введения церкви в налоговое поле. Об этом заявил в беседе с журналистами 9 июня глава Комитета государственных доходов Армении Эдуард Акопян.
-
2025-06-09 13:55
Депутат от фракции «Армения» Артур Хачатрян не исключает провокации и подлых выходок властей Армении в отношении Армянской Апостольской Церкви. Об этом Хачатрян заявил в беседе с журналистами 9 июня, отвечая на вопрос о нападках премьер-министра Никола Пашиняна на Католикоса всех армян Гарегина Второго.
-
2025-06-09 13:53
Полиция задержала по меньшей мере 56 человек в Лос-Анджелесе за прошедшие выходные в ходе беспорядков, которые происходят на фоне протестов против высылки нелегальных иммигрантов. Об этом правоохранители сообщили на пресс-конференции.