Последние новости

ՀԿԵ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ

Հայաստանի երկաթուղայինները նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը, որը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում այս առիթով տեղի են ունեցել տոնական միջոցառումներ:

Երեվանում, Գյումրիում, Վանաձորում եվ Սեվանում աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով և նվերներով ՀԿԵ և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունների ղեկավարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների և ՀԿԵ արհմիության կողմից:

 ՀԿԵ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրեց ընկերության գործունեության ընթացիկ փուլը և շնորհավորեց գործընկերներին տոնի կապակցությամբ: «Չնայած առկա դժվարություններին, Հայաստանի երկաթուղային ոլորտի զարգացման հեռանկարները բավականին դրական են։ Երկրի տնտեսությունը զարգանում է լավ տեմպերով, և երկաթուղայինները զգալի ներդրում ունեն այդ զարգացման մեջ՝ անխափան ապահովելով ՀՀ-ը անհրաժեշտ ապրանքներով։ Զարգանում է նաև մեր ուղևորներին և հյուրերին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչը երկաթուղային փոխադրումներն ավելի գրավիչ և հանրաճանաչ է դարձնում», - իր շնորհավորական խոսքում նշել է Ա.Մելնիկովը:

Միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ ՀԿԵ մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանի «Հայկական երկաթուղիների պատմություն» գրքի շնորհանդեսը՝ նվիրված ՀԿԵ ընկերության հիմնադրման 15 ամյակին:

Ավանդույթի համաձայն, Երկաթուղայինի օրը, այսինքն՝ ս. թ. օգոստոսի 6-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ՀՀ քաղաքացիներին և հյուրերին նվեր կմատուցի մերձքաղաքային հաղորդակցության ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն: Առանց տոմսեր ձեռք բերելու հնարավոր է ուղևորություն կատարել Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արմավիր-Արաքս-Երևան, Երևան-Սևան-Շորժա-Երևան և Երևան-Գյումրի-Երևան երթուղիներով (բացառությամբ էքսպրեսների):

Ընկերությունն օրերս գործարկել է նաև մերձքաղաքային էլեկտրագնացքների տոմսերի առցանց գնման հավելվածը, որը միջազգային հաղորդակցության տոմսերի առցանց վաճառքի գործող համակարգի հետ մեկտեղ կլրացնի ՀԿԵ-ի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակը:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՌԱՋԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՆԱՑՔԸ
    2025-06-26 17:20

    «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։

  • ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
    2025-06-14 15:58

    2025 թվականի հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։

  • ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ-ՇՈՐԺԱ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
    2025-06-11 10:15

    Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։

  • ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ ԷՋՄԻԱԾԻՆ–ՄԱՍԻՍ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ
    2025-05-26 08:49

    2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։