Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԱԼԻԵՎԻՆ ՄԱՔՐՈՒՄ Է ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ
Նիկոլը «Եվրոնյուզին» տված հարցազրույցում մի քանի օր առաջ հայտարարեց, թե Ալիևը Ադրբեջանի ժողովրդի ընտրված ներկայացուցիչն է, գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Վրթանեսյանն ընդգծել է, որ Ալիևը բռնապետ է, որն իշխանությունը փաստացի ժառանգաբար է ստացել։ Ադրբեջանում 2000 թվականից այս կողմ բոլոր ընտրությունները կեղծվել են։
«Ալիևի բռնապետ լինելու փաստը մեզ հնարավորություն է տալիս միջազգային ասպարեզում պնդելու, որ արցախահայերը ապագա չունեն Ադրբեջանի կազմում։ Սա փաստարկ է, որին հակափաստարկ չունեն արևմտյան նույնիսկ ամենահմուտ դեմագոգները։
Իհարկե, Նիկոլը պետք է օգնության հասներ իր «կիրթ գործընկերոջը»...
Ընդ որում, Նիկոլը կես ժամ է՛լ Ալիևին է մեղադրում, որ եռակողմ հայտարարությունը խախտում է, է՛լ Շառլ Միշելին է մեղադրում, որ իր հովանու ներքո ձեռք բերած պայմանավորվածությունների չկատարումը չի դատապարտում, բայց և հարցազրույցի ամենավերջում մեկ նախադասությամբ Ալիևին մաքրում է բռնապետության մեղադրանքից։
Նիկոլը շարունակում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերի հետևողական սպասարկումը», - գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.