«Ժողովուրդ». ՀՅԴ-ՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԿԱՅԱՑՎՈՒՄ, ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՍ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԷ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի՝ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցը թեժ քննարկումների թեմա է դարձել ՀՅԴ հայաստանյան կառույցում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ-ում ոչ միանշանակ է ընդունվել նրա առաջադրումը, այն էլ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի կողմից: Դաշնակցականները օրեր շարունակ քննարկել են նրա առաջադրման հարցը, դաշնակցականների մեծ մասը դեմ է արտահայտվել. ասել են, որ պետք չէ առաջադրել Արայիկ Հարությունյանի ղեկավարած քաղաքական ուժի կողմից, կրել նրա հետ բոլոր անհաջողություններն ու հայրենիքի շահը չսպասարկող որոշումները, այլապես կստացվի, որ կիսում են նրա տեսակետները և հավասարապես պետք է պատասխանատվություն կրեն Արցախում ստեղծված իրավիճակի համար: Վերջում, սակայն, Դավիթ Իշխանյանը որոշում է կայացրել, որ, այնուամենայնիվ, կընդունի Արցախի իշխանությունների առաջարկը և կդառնա ԱԺ նախագահ:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանից։ «Ինչպես ցանկացած կարևոր հարց, այնպես էլ ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի՝ Արցախի ԱԺ նախագահ ընտրվելու հարցը հանգամանորեն քննարկվել է ՀՅԴ-ում, այդ թվում՝ ՀՅԴ Հայաստանի կառույցում։ Պայմանավորված հարցի բնույթով և Արցախում ստեղծված իրավիճակով՝ հարցը քննարկվել է հանգամանորեն, և հաշվի են առնվել հարցի բոլոր նրբերանգները։ Իհարկե, այստեղ կան բազմաթիվ մտահոգություններ, սակայն դրանցից առավել է Արցախի անվտանգության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցը։ Հենց սա է եղել կայացված որոշման հիմքը։
ՀՅԴ-ում ընդունված է հարցերը քննարկել հանգամանորեն և անդրադառնալ հարցերի բոլոր կողմերին. այստեղ որևէ այլ ինտրիգ փնտրելու հարկ չկա։ ՀՅԴ-ում անհատական որոշումներ չեն կայացվում, այս որոշումը ևս բացառություն չէ։ Այս որոշման հիմքերը ներկայացված են այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկեր Հակոբ Տեր-Խաչատրյանի տված մեկնաբանության մեջ։ Ինչ վերաբերում է ընկեր Դավիթ Իշխանյանին, վերջինս վայելում է իր ընկերների լիակատար վստահությունը»,- ասաց նա»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.