Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ․ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԱՆՑ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐՑԱԽԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼՈՒ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մի քանի տարի անց ամբողջ տարածաշրջանը վերադասավորվելու է, այդ թվում՝ Թուրքիան, Արցախն էլ դառնալու է հանրապետություն, որի մեջ մտնելու են Սյունիքը և Ադրբեջանից որոշ տարածքներ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Եթե Արցախը ցանկացավ Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն ընդունել Ադրբեջանից, դա կլինի ինտեգրացիայի առաջին քայլը։ Ալիև ձերբակալելու է հազարավոր մարդկանց ռազմական հանցագործությունների մեղադրանքով, Արցախը դարձնելու ֆիլտրացիոն ճամբար, հետապնդելու է նաև իշխանությանը։ Սա լավ հասկանում է Ռուսաստանը։ Եվ եթե հանկարծ ինտեգրացիայի ծրագիրը հաջողվի, ապա ի՞նչ գործ ունեն ռուս խաղաղապահները։ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ մնա Արցախում։ Իմ տվյալներով՝ Մոսկվայում վերջերս եղել է փակ հանդիպում Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակիցների միջև։ Այդ հանդիպումը եղել է անարդյունավետ, հավանաբար ռուսական կողմն Ադրբեջանի դիմաց դրել է պայման, որ նույնիսկ եթե հումանիտար օգնություն մտնի, ռուսական խաղաղապահներն ստացան այլ կարգավիճակ»,- ասաց նա։
Փորձագետը բացառում է, որ Ռուսաստանը տարածաշրջանը կզիջի Թուրքիային։
«Եթե ինտեգրում է լինելու, կլինի Սյունիքի և Ադրբեջանի որոշ տարածքներ Արցախին։ Մի քանի տարի անց Արցախը Հանրապետություն է դառնալու, Արցախից Ռուսաստանը դուրս չի գալու»,- նշեց նա։
Նահապետյանի կարծիքով՝ Ռուսաստանը ոչինչ չի կարող անել Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ։ Դրա մասին կետ չկա նոյեմբերի 9-ի փաստաթղթում, որով Ռուսաստանը ոչ թե կողմ է, այլ միջնորդ։ Այս պարագայում ճանապարհը փակվել է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ․ «Հայաստանի իշխանությունն է Ադրբեջանի հետ արել ամեն ինչ, որ անցակետը փակվի։ Սրա պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.