Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԵՐՈՒՄ Է ՆԱԵՎ ԽԱՂԱՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ
Վերջին 2 ամսում գրեթե ամենօրյա ռեժիմով մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների մասին լրահոսը, կարծես, սովորական բնույթ է ստացել: Իսկ ահա այսօր արդեն հաղորդվում է խոշոր վթարի մասին, որի հետևանքով 11 մարդ է մահացել: Այդ մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ավելացնելով․
«Առաջին բանը, որը մտքիդ գալիս է, իհարկե, երկրում առկա բարդակն է, որտեղ ամենուրեք հանցագործություն է` կենցաղայինից մինչև վերին էշելոն:
Այս ողբերգությունը միայն մեկ գերատեսչության տապալման մասին չի խոսում, սա խոսում է կառավարման քաոսի մասին:
Ի դեպ, երբ հաճախ խոսում ենք Արցախի կամ անվտանգության խնդրի հետ կապված անտարբերության մասին, դրանք բացառություններ չեն: Իշխանության անտարբերությունը մարդկային կյանքի նկատմամբ բերում է նաև խաղաղ իրավիճակում մարդկային կորուստների, իսկ ժամանակին դրանց ուսումնասիրությունն ու անհրաժեշտ կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը կարող էր կյանքեր փրկել, իրավիճակ փոխել», - նշել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 14:44
Мэр Гюмри Вардан Гукасян заявил, что осуждает аресты архиепископов Микаэла Аджапахяна и Баграта Галстаняна. Об этом он заявил журналистам в понедельник.
-
2025-07-28 14:41
Более 300 грузовиков с гуманитарной помощью прибыли на территорию сектора Газа. Об этом сообщило Управление по координации действий правительства Израиля на палестинских территориях (COGAT).
-
2025-07-28 14:40
Торговое соглашение между Евросоюзом и Соединенными Штатами принесет временную стабильность, но является несбалансированным, считает министр-делегат по делам Европы при МИД Франции Бенжамен Аддад.
-
2025-07-28 14:38
Иран выступает против вмешательства внерегиональных сил в процессы на Южном Кавказе. Об этом заявил официальный представитель МИД Ирана Исмаил Багаи на пресс-конференции.