Օսկանյան․ ՀՀ իշխանությունների մտքով չանցնի ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինը բացելու դիմաց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել
ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում Ադրբեջանը կմտնի «Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը» առևտրի մեջ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Հարցը ՄԱԿ-ի ԱԽ տանելով Հայաստանի պատվիրակությունը հենց Նյու Յորքում պետք է կարողանա հսկողության տակ պահել ամբողջ գործընթացը, որ հանկարծ դա Հայաստանի ձեռքերից դուրս չգա, և այն դրական ակնկալիքը, որ այսօր մեր մոտ ստեղծվել է դրական ինչ-որ բան ԱԽ-ից ստանալու, հանկարծ հերթական մղձավանջի չվերածվից,- նշեց Օսկանյանը։
Վարդան Օսկանյանը հույս հայտնեց, որ հարցը մինչև ՄԱԿ-ի ԱԽ տանելը Հայաստանի դիվանագիտությունը նախապատրաստական ճիշտ աշխատանք է տարել՝ տարբեր կողմերի հետ. «Նայց հիմնականում ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական 5 անդամների հետ, ինչպես նաև մյուս անդամ-երկրների հետ, հստակ ասվել է, որ այս հարցը մենք տանում ենք ԱԽ Լաչինի ճանապարհի բացման հարցը՝ ելնելով իրավիճակի սրությունից մի նպատակով, որ մենք այնտեղ ստանանք մի բանաձև կամ հայտարարությունը, որը կստիպի Ադրբեջանին, որպեսզի նա բացի այդ ճանապարհը»:
Օսկանյանն ասաց, որ հույս ունի՝ այդ երկրների աջակցությունը կստանա Հայաստանը, որպեսզի հանկարծ այդ բանաձևի շուրջ այլ զարգացումներ չլինեն.
«Որովհետև դրա վտանգն իսկապես կա: Երկրները կուզենան հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնել, որպեսզի կարողանան կոնսենսուսով հայտարարության կամ ինչ-որ բանաձև ընդունեն: Հայկական կողմը մի շատ կարևոր հարցի պատասխանը պետք է ունենա, հաշվի առնելով որ Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախն Ադրբեջանի մաս է, ապա ի՞նչ խնդիր կա, որ Հայաստանը ընդունի և համոզի և պարտադրի ԼՂ բնակչությանը, որ հումանիտար օգնությունն ընդունեն Աղդամի ճանապարհով: Այդ հարցի պատասխանը հայկական կողմը պետք է ունենա»:
Նախկին նախարարի կարծիքով՝ կա մեկ այլ վտանգավոր զարգացում, որ Ադրբեջանը կմտնի «Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը» առևտրի մեջ.
«ԱՄՆ-ն և մյուս միջնորդները դրա հետ խնդիր չեն ունենա, նրանք նույնպես կքաջալերեն, որ Հայաստանը գնա այդ առևտուրին: Հայաստանի վրա ճնշում կլինի, որ նման բանաձևի իր համաձայնությունը տա: Սա ուղղակի վերջ կդնի Արցախի ժողովրդի ինքնորոշման որևէ ձգտմանը, որովհետև նման ամրագրումը կունենա միջազգային օրենքի ուժ և կծածկի այլ հիմնավոր նորմեր, որոնք կարող են վերաբերել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Հանկարծ ՀՀ իշխանությունների մտքով նույնիսկ չանցնի, որ նրանք կարող են մտնել նման առևտրի մեջ: ՀՀ իշխանությունները Նյու Յորքում չպետք է գնան նման առևտրի, դա վերջ կդնի ամեն ինչին, նման զարգացում հնարավոր է»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.