Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏԱՆՈՒՄ Է ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական իշխանությունը Հայաստանի հետ կապված խորացրել է թշնամանքի նոր ուղղություն՝ հատկապես 2022թ.-ից սկսած: Այսմասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Տարվում է ատելության վրա հիմնված ֆաշիստական կազմակերպված պետական քաղաքականություն՝ Հայաստանի ամբողջ տարածքը ադրբեջանական ներկայացնելու համար:
Այդ նպատակով պետական ուղղորդմամբ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը, որի շրջանակներում ակտիվ աշխատանքներ են տարվում թե´ ներքին, թե´ արտաքին լսարանի համար:
Այս նպատակին ծառայեցված են ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ սեփական կայքէջերում բացելով առանձին սյունակ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով։
Լրատվամիջոցներից շատերն ակտիվորեն տարածում են այս քարոզչական թեզին նվիրված վերլուծություններ, հարցազրույցներ ու ֆիլմեր, իսկ Baku TV պետական գործակալությունը սկսել է նոր վիդեոշարք՝ «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա» և ամենօրյա տեսանյութերով ու վերլուծություններով ակտիվ է պահում թեման հատկապես ներքին լսարանի համար։
Այս թեմայի շրջանակներում տարածվող նյութերը համեմված են Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված մեղադրանքներով, հակագիտական փաստարկներով և ակնհայտ սպառնալիքներով: Ֆիլմերում ներգրավվում են բնակիչներ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից: Ընտրված նման մեթոդաբանությամբ այդ երկրի իշխանությունն ավելի է բորբոքում ադրբեջանական հասարակությունում թշնամանքը հայերի նկատմամբ:
Այս պահին մենք իրականացնում ենք ապացույցների ամրագրում` լրացուցիչ հիմնավորելու համար ադբեջանական կառավարության իրական թշնամական մտադրությունները և խաղաղասիրության կեղծիքները»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.