Последние новости

Տաթև ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ․ ՔԱՆԻ ԴԵՌ ՉԻ ԽՈՍՎՈՒՄ ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԲԱՔՈՒՆ ՉԻ ԳՆԱԼՈՒ ՄԻՋԱՆՑՔԻ ԲԱՑՄԱՆԸ

ՄԱԿ–ի ԱԽ քննարկումը Լաչինի միջանցքը բացելու հավաքական կոչ էր, բայց չկար խոսք այն մասին, թե ինչ կլինի, երբ Ադրբեջանն արհամարհի այս կոչը: Իմ կարծիքով՝ քննարկումը և հնչող ելույթների մեծ մասը համարժեք չէին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի լրջությանն ու սրությունը: Ելույթները մեծ մասը կրկնվում էին:

Բոլոր ներկայացուցիչներից ամենահստակը Ֆրանսիայի ելույթն էր: Բազմաթիվ այլ երկրներ ևս կոչեր արեցին Ադրբեջանին բացել միջանցքը ու կատարել ՄԱԿ–ի արդարադատության դատարանի որոշումը: Մոզամբիկը խոսեց միջազգային հանրության պատասխանատվության մասին:

Շատ մեծ բացթողում էր, որ չխոսվեց էթնիկ զտման իրական վտանգի մասին, որոնք ապացուցելի են Ադրբեջանի գործողություններով: Չխոսվեց նաև միջազգային մեխանիզմներով Բաքու–Ստեփանակերտ երկխոսության մասին: Միայն ռուսական կողմն ակնարկեց երկխոսության մասին՝ բնականաբար չխոսելով միջազգային մեխանիզմների վերաբերյալ:

Փոխարենը որոշ երկրների ներկայացուցիչներ կոչ էին անում Լաչինից բացի օգտագործել այլ ուղիներ, որոշներն էլ նշում էին Աղդամի ճանապարհի դրույթը: Սրա պատճառներից մեկն այն է, որ հայկական կողմը ներկայացնողները ասել են, որ մանդատ չունեն ու այս թեմայով հստակ հակափաստարկներ չեն ներկայացրել, իսկ ադրբեջանական կողմը դա արագորեն մտցրել է օրակարգ:

Արարատ Միրզոյանի ելույթը փաստերով էր հագեցած, կարևոր էր, որ խոսվեց Ցեղասպանության իրական վտանգի մասին, բայց ես չեմ հասկանում, թե ինչու չեն օգտագործվում նույն Ալիևի ելույթներից հատվածներ, որոնք Ադրբեջանի Ցեղասպան քաղաքականության լավագույն ապացույցներն են և ըստ իս՝ շատ տպավորիչ են:

Ադրբեջանի ներկայացուցիչը ավելի շատ պաշտպանվողի դերում էր, փորձում էր ժխտել ներկայացված փաստերը: Իրենք շարունակում են «խաղաղության» իմիտացիա անել՝ կոչ անելով «չխանգարել» իրենց միջազգային կոչերով:

Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու Թուրքիան՝ ԵՄ–ի հետ միասին որպես «չեզոք» կողմ խոսում իրավիճակի մասին ու երկրորդում Ադրբեջանի դրույթները: ԵՄ ներկայացուցչի ելույթը ուներ կարևոր արձանագրումներ, խոսվեց նաև Բաքու–Ստեփանակերտ երկխոսության մասին, կրկին նշվելով «միջազգային մեխանիզմների» մասին դրույթը:

Որպես ամփոփում կարող եմ ասել, որ քանի դեռ չի խոսվում իրական գործողությունների մասին, Բաքուն չի լսելու միջազգային կոչերը և չի գնալու միջանցքի բացմանը: Պետք է լինել հետևողական ու անհոգնել աշխատել Ադրբեջանի դեմ հստակ գործողությունների հասնելու հարցում՝ Արցախում վտանգավոր զարգացումները կանխելու նպատակով:

t.me/TatevHayrapetyan/1403

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОКЕАНОЛОГ, АКАДЕМИК АРТЕМ САРКИСЯН
    2025-06-07 09:13

    Артем Саркисович Саркисян родился в селе Чартар (Мартунинский район НКАО) в 1926 году. С отличием окончил среднюю школу в 1944 г., а потом в 1950 - физико-математический факультет Азербайджанского государственного университета. Далее последовал рывок в научной карьере.

  • Артур ХАЧИКЯН: «ПРОИСХОДИТ БЕСПРЕЦЕДЕНТНАЯ ЭСКАЛАЦИЯ И СПОЛЗАНИЕ К БОЛЬШОЙ ВОЙНЕ»
    2025-06-07 08:44

    «Продолжается опасная эскалация в конфликте вокруг Украины. Мир ждет, каким будет ответ России на нападение на ее стратегические аэропорты, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - После своего разговора с Путиным, Трамп заявил, что ответ будет жестким. Снова взорваны железнодорожные пути на территории России. Ведущий эксперт по международным отношениям Джон Миршаймер вчера заявил, что он видит растущую угрозу ядерной войны.

  • МИГРАН АКОПЯН: МИНЫ ПОД ТРЕТЬЕЙ РЕСПУБЛИКОЙ АРМЕНИЯ БЫЛИ ЗАЛОЖЕНЫ СРАЗУ ПОСЛЕ ПРЕКРАЩЕНИЯ ОГНЯ 1994-го
    2025-06-05 18:29

    Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.

  • CASHBACK ДЛЯ ВСЕХ ДЕРЖАТЕЛЕЙ MASTERCARD АРДШИНБАНКА
    2025-06-05 16:10

    Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ