Последние новости

Նիդեռլանդների արտգործնախարար․ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի

Նիդեռլանդները լիովին աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Եվրամիության երեկվա հայտարարությանը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում (նախկին Twitter) գրել է Նիդեռլանդների արտգործնախարար Վոպկե Հուկստրան։

Երեկ Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Նիդեռլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով դիմել են երկրի վարչապետ Մարկ Լյուտեին և արտգործնախարար Վոպկե Հուկստրային։ Խորհրդարանականները պահանջել են, որ վարչապետն ու արտգործնախարարը ՄԱԿ–ի ԱԽ նիստում գործեն ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային համապատասխան:

«Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հումանիտար լուրջ իրավիճակով»,- գրել է Հուկստրան։

Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման։

«Նիդեռլանդները նաև երկխոսության կոչ է անում ներգրավված կողմերին»,- հավելել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ