Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ «ՆԻԿՈԼ-ԻԼՀԱՄ ԶՈՒՅԳԻ ՀԱՄԱՏԵՂ «ԱՇԽԱՏԱՆՔԸ» ՀԱՆԳԵՑՐԵՑ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԻԺԵՑՄԱՆԸ
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Նիկոլ-Իլհամ զույգի համատեղ «աշխատանքը» հանգեցրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վիժեցմանը միջազգային կառույցներում։
Հայտարարություններով ու փաստաթղթերով ոգևորվող ու հիասթափվող հասարակություն։
Դժբախտաբար, նույնիսկ վերջին 100 տարվա աշխարհաքաղաքական դիվանագիտության կենացների զոհը դառնալուց հետո էլ չհասկացար, որ «թղթե շերեփներով» համազգային հարցերը անհնար է լուծել։
Մեկը ոգևորվում է ֆրանսիացու ելույթից, մյուսը գովում է ամերիկացուն ու ռուսին, իսկ մի մասն էլ հայհոյում ալբանացուն ու թուրքին։
Իսկ էականը պետք է լինի միայն արդյունքը։
Հիմա մենք ՄԱԿ-ի ԱԽ նիստից շահեցի՞նք, թե՞ ոչ։
Չգիտեմ թե ի՞նչ փաստաթուղթ կընդունվի նիստի արդյունքում, իսկ ընդունվելու դեպքում այն ինչպիսին կլինի, բայց մի բան հստակ է` միջազգային ամենաբարձր մակարդակով հերթական անգամ արձանագրել տվեցինք, որ Արցախը Արդրբեջանի մաս է։
Սա է Նիկոլ Փաշինյանի խուտայի «ձեռքբերումը»։
Ու դեռ հարց է ՝այս նիստը ու՞մ էր ձեռնտու։
Մի բան հստակ է, Նիկոլ-Իլհամ զույգի քայլերի արդյունքում այլևս որևէ միջազգային կառույցում հրապարակային չի խոսվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման մասին։
Մի իրավունքի, որն ամրագրված էր և 2007-ին առաջարկված Մադրիդյան սկզբունքներում, և 2011-ին՝ Կազանյան փաստաթղթում, և 2009-2013թթ. ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահների 5 համատեղ հայտարարությունների մեջ, և ՀՀ-ԵՄ համաձայնագրում։
Հայաստանի կառավարիչն այլևս Ացախը համարում է Ադրբեջան։
Սա է 2018-ի իշխանափոխության օպերացիայի գլխավոր արդյունքը,իսկ մնացածը՝լոլոներ են։
Հ.Գ.Ուժն է ծնում իրավունք։
Գ.Նժդեհ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.