Ազատ ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆ․ ՆԵՐՈՒԺԸ ՈՒՆԵՆՔ, ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գերմանահայ համայնքը պատերազմի ժամանակ ավելի ակտիվ էր գործում, քան հիմա: Սա գալիս է Հայաստանի իշխանությունների վարած ոչ ազգային քաղաքականությունից: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860» կազմակերպության նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը:
«Գերմանահայ համայնքը պատերազմի ժամանակ ավելի ակտիվ էր գործում, քան հիմա: Սա գալիս է Հայաստանի իշխանությունների վարած ոչ ազգային քաղաքականությունից: Մարդկանց մեծ մասը հիասթափված է: Բայց կան նաև հայեր, ովքեր բարիկատների վրա պայքարում են:
Օգոստոսի 23-ին գերմանական «Վտանգված ժողովուրդների աշխատանքային խումբը» Օլավ Շոլցի գրասենյաի դիմաց կազմակերպելու է ցույց: Սա ցույց է տալիս, որ ի նպաստ Արցախի ցույցերը դուրս են գալիս հայ համայնքի շրջանակից, և ընդգրկվում գերմանական շրջանակներ: Ամեն դեպքում, մի մեծ շրջանակ կանգնած է Արցախի ու հայ ժողովրդի կողքին` տեսանելի և անտեսանելի ձևով»,- ասաց Օրդուխանյանը:
Պատմաբանը վստահեցնում է՝ Արցախի հարցը Մայր հայրենքի հետ մեկ ժամ առաջ միավորվելու հարց է:
«Արցախցիները այս բառերը պետք է օրվա մի մաս դարձնեն՝ ըմբոստացում, դիմադրություն և վերամիավորում Մայր հայրենիքի հետ: Ճիշտ է՝ Արցախի հարցը Ադրբեջանին հաջողվել է իջեցնել հումանիտար տրամաբանության մեջ, բայց դա անընդունելի է, քանի որ Արցախի հարցը քաղաքական է, ազգային է, և պետք է լուծվի այս շրջանակներում: Արցախի հարցը, ըստ իս, Մայր հայրենքի հետ մեկ ժամ առաջ միավորվելու հարց է, և որևէ այլ լուծում, ձախողվելու է: Ինձ համար Արցախը Հայաստանի տասներկուերորդ մարզն է, և պետք է ռազմավարություն մշակվի արցախի ժողովրդի միավորման համար: Մենք ունենք ամբողջ ներուժը Արցախի հարցը լուծելու:
Առաջին քայլը պետք է լինի այն, որ այս ապազգային իշխանությունը հեռացվի: Նրանք դավաճանեցին ու մեջքով կանգնեցին Արարատին: Կրկնում եմ կրկին՝ ներուժը մենք ունենք և իշխանափոխությունից հետո մենք կարող ենք հաջողության հասնել»,- եզրափակեց Օրդուխանյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 14:38
Комиссия по защите прав адвокатов обратилась к председателю Антикоррупционного комитета Армении Артуру Наапетяну с требованием инициировать уголовное производство в связи с воспрепятствованием встреч адвокатов с задержанными члена АРФ "Дашнакцутюн", обвиняемыми в "подготовке теракта", и привлечь к ответственности виновных должностных лиц.
-
2025-07-11 14:38
Правительство Армении и Европейский инвестиционный банк (ЕИБ) заключили соглашение о предоставлении льготного кредита на сумму 50 миллионов евро. Эти средства направлены на реализацию программы «Устойчивый Сюник», призванной укрепить социальную и промышленную инфраструктуру в южных районах страны, в особенности в пострадавших от военных конфликтов и вынужденных переселений общинах.
-
2025-07-11 14:36
В рамках уголовного производства, инициированного по фактам организации массовых беспорядков в административных зданиях Правительства, Национального Собрания и других местах 10 ноября 2020 года, участия в них, публичных призывов к насильственному свержению конституционного строя, установлены личности еще 7 человек, участвовавших в массовых беспорядках.
-
2025-07-11 14:34
В Кремле ждут анонсированного президентом США Дональдом Трампом "важного заявления", которое он пообещал сделать в понедельник, чтобы понять, что он имел в виду, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.