Վարդանյան․ Հայտարարությունը, թե Հայաստանն ընդունում է Արցախն Ադրբեջանի կազմում, մեծ սխալ էր
Հայտարարությունը, թե Արցախը Ադրբեջանի կազմում ընդունելի է Հայաստանի համար, մեծ մարտավարական և ռազմավարական սխալ էր։ Եվ այս սխալը, ինչպեսարդեն ասել եմ, պետք է ուղղել։ Այս մասին Տաթև-Ստեփանակերտ հեռուստակամրջի ընթացքում հաղորդավար Արտեմ Երկանյանին ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ինձ թվում է, որ ամենավտանգավորը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, այն չէ, թե բանակցելը ճիշտ է, թե սխալ, այլ այն, որ այս բանակցությունների ընթացքում մենք արդեն պարտվածի մտածելակերպ ունենք։ Մեր ղեկավարը հարևան երկրի հետ պարտվածի մտածելակերպով է խոսում»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։
Ըստ նրա, հիմա մի իրավիճակ է ստեղծվել, երբ կա այն ընկալումը, որ հարևան երկիրը չի թաքցնում և բարձրաձայն հայտարարում է, որ ուզում է ոչ միայն Արցախը, և վստահ է, որ ամեն ինչ պետք է լինի իր կամքով, ինչպես ուզում է, ինչպես նաև պահանջում է «Զանգեզուրի միջանցքը», պահանջում է ավելի շուտ քաղաքական ճնշման, քան օրինական ճանապարհով վերադարձնել «արևմտյան ադրբեջանցիներին», այլ տարբեր տարածքներ, անկլավներ։
«Բայց ամենակարևորն այն չէ, թե ինչ է նա հայտարարում, այլ այն, որ այդ պետության ղեկավարությունը չի թաքցնում և շարունակում է ներսում քարոզել, որ հայը թշնամի է, հայերին պետք է պատժել, հայերն այս կամ այն բանի իրավունքը չունեն: Այս տեսանկյունից շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, քանի որ ոչ մի փաստաթուղթ, որը մենք կարող ենք ստորագրել, չի տանի խաղաղության, քանի որ եթե թույլ ես, ապա թույլի հետ ստորագրված փաստաթուղթն արժեք չունի»,- ընդգծել է Արցախի նախկին պետնախարարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.