Մոսկվայի մարզում 2 ԱԹՍ է ոչնչացվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մոսկվայի մարզի երկնքում խոցված երկու անօդաչու թռչող սարքերի մասին: Առաջին դրոնը հայտնաբերվել է Մոսկվայի ժամանակով ժամը 6:50-ի սահմաններում, ասվում է ռազմական գերատեսչության պաշտոնական Telegram-ալիքում:
Անօդաչուն «ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով», կորցրել կառավարումը և ընկել Ռուզսկի շրջանի Պոկրովսկոյե գյուղի շրջանում, նշել են նախարարությունում: Հարձակման հետևանքով տուժածներ չկան։ Պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել, թե արդյոք ավերածություններ կան ընկած անօդաչու թռչող սարքի պատճառով:
Երկրորդ հարձակումը կանխվել է Մոսկվայի ժամանակով 8:16-ին: «ՀՕՊ հերթապահ ուժերի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքը ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել է Մոսկվայի մարզի Իստրինսկի շրջանի տարածքում», — հայտարարել են պաշտպանության նախարարությունում:
Մայրաքաղաքի օդանավակայաններում սահմանափակումներ էին մտցվել չվերթների ընդունման և մեկնման համար, այժմ օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.