Հակոբ Տեր-Խաչատուրյան․ Սփյուռքահայերի «սև ցուցակ» չպետք է լինի
Օրվա իշխանությունների քաղաքականության նկատմամբ դրսևորած անհամաձայնությունը որևէ պարագայում չի կարող հիմք հանդիսանալ Հայրենիք մուտքի արգելքի համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը:
«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ շինծու մեղադրանքով արգելված է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ և սա առաջին ու միակ դեպքը չէ։ Ցավալի է, բայց փաստ, որ ինչպես և Ադրբեջանում, Հայաստանում ևս գոյություն ունի հայկական շահերի պաշտպանների «սև ցուցակ»։
Օրվա իշխանությունների քաղաքականության նկատմամբ դրսևորած անհամաձայնությունը որևէ պարագայում չի կարող հիմք հանդիսանալ Հայրենիք մուտքի արգելքի համար։ Նման սահմանափակումները հիմնովին խախտում են իրավունքի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։
Այս անարդարությունն ու խտրական վերաբերմունքը չի կարելի հանդուրժել։ Հնարավոր բոլոր օրինական ճանապարհներով շարունակելու ենք հետամուտ լինել, որպեսզի սփյուռքահայ մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքները վերականգնվեն»,- ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 12:58
Министр иностранных дел России Сергей Лавров 21 мая с официальным визитом прибудет в Армению.
-
2025-05-19 12:27
Армянская сторона предложила вывести отношения с Кипром на уровень стратегического сотрудничества, заявил спикер НС Армении Ален Симонян в Ереване на пресс-конференции с председателем Палаты представителей Кипра Анитой Димитриу.
-
2025-05-19 12:24
Второй президент Армении Роберт Кочарян резко раскритиковал инициативу по импичменту премьер-министра Никола Пашиняна, охарактеризовав ее как "имеющую стремящуюся к нулю вероятность". "Мы не станем декорацией чьей-то 48-часовой мечты", – заявил он в интервью нескольким СМИ, опубликованном сегодня.
-
2025-05-19 12:21
Армянские и российские спасатели в Ереване "сверили часы" по актуальным проблемам, связанным с ликвидацией чрезвычайных ситуаций.