Փաստաբան․ Մուրադ Փափազյանը կդիմի ՄԻԵԴ, եթե ՀՀ-ում նրա իրավունքները չվերականգնվեն
Երևանում այսօր տեղի է ունեցել ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն ընդդեմ Հայաստանի գործով առաջին նախնական նիստը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023 թ. հուլիսի 13-ին Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է, և նա ներառվել է ՀՀ համար անցանակալի անձանց ցանկում։
Նախնական դատական նիստի ժամանակ դատավորը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին ամեն ինչ կանեն, որպեսզի ապահովեն Մուրադ Փափազյանի ներկայությունը տեսակապի միջոցով։
Մուրադ Փափազյանի փաստաբան Սիրանուշ Սահակյանը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ հնարավոր էր ապահովել իր պաշտպանյալի ներկայությունը դատական նիստին, եթե ՀՀ իշխանությունները ցանկանային։
«Մուրադ Փափազյանի գործունեությունն աչքի է ընկել ընդդիմադիր կեցվածքով, որն ուղղված է եղել ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ որոշ պաշտոնյաների դեմ։ Այստեղ ՀՀ շահը նույնականացվել է ՀՀ որոշ պաշտոնյաների մասնավոր շահի հետ։ Նշեմ, որ մենք չենք սահմանափակվելու ՀՀ ազգային դատարաններով. մենք երկարաժամկետ ենք այս գործընթացին վերաբերում, և այս խնդիրները բարձրաձայնելու ենք նաև ՄԻԵԴ–ում»,– ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։
Փափազյանի` ՀՀ–ին և Արցախին վերաբերող հայրենասիրական գաղափարներն են, ըստ նրա, հիմք հանդիսացել, որպեսզի արգելվի նրա մուտքը ՀՀ։
Սիրանուշ Սահակյանը վստահեցնում է` Մուրադ Փափազյանը չի մասնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ Փարիզում տեղի ունեցած ակցիաներին։
«Ի դեպ, այդ ակցիաները եթե խոսքի ազատության կամ այլ իրավունքների սահմանը հատած լինեին, ապա վստահ եղեք, որ Ֆրանսիայի իշխանությունները միջոցներ կձեռնարկեին դրանք կանխարգելելու համար»,– նշեց փաստաբանը։
Հավելենք, որ Փափազյանի գործով հաջորդ նիստի օրվա և ժամի մասին կծանուցվի լրացուցիչ։
Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը Երևան էր ժամանել հուլիսի 13-ի երեկոյան։ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էին նրա մուտքը ՀՀ, վերցրել անձնագիրը, ապա ուղեկցել Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ։
Մուրադ Փափազյանն այս մասին գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում և նշել, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։
Ըստ «Դիմադրություն» շարժման՝ Փափազյանին երկիր չթողնելը Թուրքիայի պահանջն է եղել։ Իշխան Սաղաթելյանի խոսքով` քննարկում են հստակ նախապայմաններ, որոնցից են նաև նրանք, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները և հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 14:10
Официальный представитель Кремля Дмитрий Песков подтвердил, что телефонный разговор между президентом России Владимиром Путиным и президентом США Дональдом Трампом состоится в 17:00 по московскому времени, передает ТАСС.
-
2025-05-19 14:05
Председатель Национального собрания Армении Ален Симонян опроверг слухи о якобы ведущихся обсуждениях по поводу вывода 102-й российской военной базы с территории страны.
-
2025-05-19 14:03
Второй президент Армении Роберт Кочарян впервые сообщил о звонке третьему президенту Сержу Саргсяну во время "бархатной революции" 2018 года, в результате которой Никол Пашинян пришел к власти.
-
2025-05-19 14:00
Жизнь турецкого фотографа армянского происхождения Ара Гюлера переносится на большой экран и будет представлена на Каннском кинофестивале 2025 в разделе «Marche du Film» (78-й Каннский международный кинофестиваль проходит в городе Канны во Франции с 13 по 24 мая 2025 года, – AT), сообщают турецкие СМИ.