«Հսկման գիշեր» Գլենդելում. ՀՅԴ-ն ի պաշտպանություն Արցախի բողոքի ակցիա կանցկացնի
ԱՄՆ-ի հայաշատ Գլենդել քաղաքում Հայ Հեղափոխական Դաշնակցության կառույցները «Հսկման գիշեր» կանցկացնեն։ Ի պաշտպանություն Արցախի` բողոքի գործողությունը կմեկնարկի օգոստոսի 23-ին 19։00-ին Գլենդելի Արցախի փողոցում։
Հիշեցնենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի հորդորները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից:
AlphaNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 13:23
Турецкие силовики задержали во вторник 158 военных, подозреваемых в связях с организацией ныне покойного проповедника Фетхуллаха Гюлена (FETÖ, признана террористической и запрещена в Турции). Об этом сообщает газета Milliyet.
-
2025-06-24 13:21
Сегодня Комитет по присуждению Государственной премии Республики Армения за всемирный вклад в развитие высоких технологий объявил имя 16-го лауреата. Обладателем премии стал генеральный директор и председатель совета директоров компании «Analog Devices Inc.» (ADI) Винсент Рош.
-
2025-06-24 13:19
Республика Армения – это эпицентр нашей национальной государственности. Об этом на своей странице в «Facebook» написал адвокат Арсен Бабаян.
-
2025-06-24 13:18
В мемориальном комплексе "Цицернакаберд" в Ереване установлена табличка с именем Рафаэля Лемкина — автора термина "геноцид" и одного из инициаторов принятия Конвенции о предупреждении геноцида. За табличкой размещена урна с землей, привезенной с его могилы в Нью-Йорке.