Պատրուշև․ ԱՄՆ-ն ընդլայնում է ռազմական ենթակառուցվածքն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
Հանուն երևակայական գերիշխանության պահպանման՝ ԱՄՆ-ն անխոհեմ կերպով ընդլայնում է իր ռազմական ենթակառուցվածքն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ մոտեցնելով Ռուսաստանի և Չինաստանի սահմաններին, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, փոխանցում է ТАСС-ը։
«Պետք է նշել, որ ԱՄՆ-ն իր երևակայական գերիշխանությունը պահպանելու համար շարունակում է լարվածություն և անկայունություն հրահրել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասել է Պատրուշևը Մագադանում՝ Ռուսաստանի Հեռավոր Արևելքի անվտանգությանը նվիրված հանդիպմանը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն «ընդլայնում է ռազմական ենթակառուցվածքը՝ այն մոտեցնելով Ռուսաստանի և Չինաստանի սահմաններին»։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները ստեղծել է AUKUS ռազմական դաշինքը (ԱՄՆ, Անգլիա, Ավստրալիա), ինչպես նաև քննարկում է Թայվանին զենք մատակարարելու և «Խաղաղօվկիանոսյան քառյակի» նոր դաշինք ստեղծելու հնարավորությունը՝ ԱՄՆ, Ճապոնիա, Ավստրալիա և Ֆիլիպիններ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Kyodo-ն, Ավստրալիան, ԱՄՆ-ը և Ճապոնիան օգոստոսի 23-ին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Հարավչինական ծովում։ Ըստ լրատվամիջոցի՝ երեք երկրները մեծ ռազմանավեր կուղարկեն Ֆիլիպիններ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.