ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսը լքելու կոչ է արել
Մինսկում ԱՄՆ դեսպանությունը օգոստոսի 21-ին կոչ է արել իր քաղաքացիներին լքել Բելառուսը՝ Եվրամիության հետ սահմանին սահմանային անցակետերի փակման կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքը:
«Բելառուսում ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը: ԱՄՆ քաղաքացիներին չի թույլատրվում Բելառուսից ցամաքային ճանապարհով Լեհաստան մուտք գործել: Մի մեկնեք Ռուսաստան կամ Ուկրաինա»,- ասված է դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Դեսպանությունը խորհուրդ է տվել չմտնել Բելառուս և նախազգուշացրել դեսպանատան սահմանափակ հնարավորությունների մասին ՝ օգնելու ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են այս երկրում:
Դեսպանատանը հիշեցրել են, որ Լիտվան վերջերս Բելառուսի հետ սահմանին երկու անցակետ է փակել, և նշել, որ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի կառավարությունները հայտարարել են, որ հնարավոր է Բելառուսի հետ սահմանային անցակետերի հետագա փակումը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.
-
2025-06-24 11:56
Редактор сайта Politik.am Борис Мурази подал в суд на жену премьер-министра Армении Анну Акопян.
-
2025-06-24 11:52
Арест Самвела Карапетяна и механизм его реализации (приказ через Facebook, сопутствуемый разнузданными постами) может иметь серьезные макропоследствия.
-
2025-06-24 11:43
На 88-м году жизни скончался народный артист Республики Армения Гуж Манукян.