Արարատ Միրզոյան․ Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում ԼՂ 120.000 բնակչությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգանաժամը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն ութ ամսից ավելի շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով»,- Երևանում Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ նախարարի հետ անդրադարձել են ԼՂ-ում իրավիճակի ծայահեղ բացասական, անդառնալի հետևանքներին։ Միրզոյանի խոսքով, ի հեճուկս տարբեր ուղերձների, Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի արգելափակումը։
«Մենք շարունակաբար ահազանգում ենք, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում դրված է ԼՂ էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը»,- ընդգծեց նախարարը։
Նա նշեց նաև, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարը ԼՂ-ում, թիրախավորւմ ՀՀ-Ադրբեջանի միջև պետական սահմանին հայկական դիրքերը։
«Այսօր, փաստացի, Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակչությանը ու այս գործելաոճով Ադրբեջանը մարտահրավեր է նետում տարածաշրջանում իրական կայունություն և խաղաղություն հաստատելու ուղղված միջազգային հանրության, առաջին հերթին Հաայաստանի ջանքերին»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ ակնկալում է միջազգային գործընկերները քաղաքական կամք կդրսևորեն ձեռնարկելու գործուն քայլեր Ադրբեջանի ապակառուցողական, հակամարդկային, ռազմատենչ գործեալոճը փոխելու ուղղությամբ։
«Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի կառավարության դիրքորոշումը, նպատակը, ցանկությունը՝ բանակցությունների միջոցով հասնել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.