Բելգիայի արտգործնախարար․ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
Բելգիան լիովին կիսում է Եվրամիության կարծիքը՝ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը և ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Այս մասին օգոստոսի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում ասաց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը։
Նրա խոսքով, Բելգիան և Եվրամիությունն իրենց դիվանագիտական շփումների ընթացքում կշարունակեն գործել այդ ուղղությամբ։
«Ես այստեղ եմ՝ իմ աջակցությունը հայտնելու հակամարտության կարգավորմանը, որը չի լուծվել ավելի քան 100 տարի և բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել», - հավելել է նա։
Հաջա Լահբիբը հայտնել է Բելգիայի լուրջ մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
«Ես հստակ հայտարարում եմ, որ այս պատմական հակամարտությունից միակ ելքը բանակցությունների և փոխզիջումների ճանապարհն է, նույնիսկ եթե դրան հասնելը դժվար է: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կազմակերպած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն առաջընթաց են։ Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի վարչապետի խոսքերն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ ուղղված են խաղաղությանը։
Հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հարգվեն, ես այս մասին կհիշեցնեմ իմ ադրբեջանցի գործընկերոջը։
Բելգիան անհանգստացած է հումանիտար իրավիճակով և դրա վատթարացմամբ։ Լաչինի միջանցքով տեղաշարժի սահմանափակումը լուրջ հետևանքներ է առաջացնում, սովի և հիվանդացության աճի վտանգ։ Դա հաստատվել է նաև այսօր ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ղարաբաղի բնակիչների կյանքին վտանգ է սպառնում, սա անընդունելի է։
Մենք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը, մեր պատմության այս ողբերգական էջը։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատմությունը չկրկնվի»,- շեշտեց նախարարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.