ԵԱՏՄ-ն տավարի մսի ներկրման քվոտան կրճատել է, խոզինը` ավելացրել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել 2024 թվականի համար մսամթերքի և կաթնային շիճուկի առանձին տեսակների նկատմամբ սակագնային քվոտաների սահմանման և բաշխման մասին։ Տեղեկությունը նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Նատալյա Սամոյլովան նշել է, որ խոսքը ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող երրորդ երկրների արտադրության գյուղատնտեսական ապրանքների առանձին կատեգորիաների մասին է` հաշվի առնելով անդամ պետություններում դրանց սպառման և արտադրության հաշվեկշիռները, ինչպես նաև ԱՀԿ-ի առջև երկրների պարտավորությունները:
Կանխատեսվում է, որ այս տարի բացասական տարբերություն է սպասվում խոշոր եղջերավոր անասունների, խոզի մսի, թռչնամսի և կաթնամթերքի արտադրության և սպառման ծավալների միջև:
Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի համար սակագնային քվոտաները սահմանված են սպառման և արտադրության տարբերության սահմաններում՝ հաշվի առնելով կողմերի պահանջած ծավալները:
Այսպես, խոշոր եղջերավոր անասունների մսի մասով Հայաստանի համար քվոտան կկազմի 9 հազար տոննա (նախորդ տարի եղել է 11,3), խոզի մսի համար՝ 12 հազար տոննա (նախորդ տարի եղել է 7,5 տոննա), թռչնամսի մասով՝ 39,1 հազար տոննա (մնացել է նույնը), կաթնամթերքի ներկրման համար սահմանվել է 1,2 հազար տոննա ծավալ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.