Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ. ԱՐՑԱԽՈՒՄ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՁԵՌՔՈՎ ՍՏԵՂԾԱԾ ԽԱՌՆԱՇՓՈԹԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՐԴՅՈ՞ՒՆՔ Է
ՀՀ վարչապետը, որպես դեղին մամուլի կարկառուն ներկայացուցիչ, ինչպես եղել, այնպես էլ մնացել է կասկածելի ինֆորմացիայի կրող և փոխանցող: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Երբևէ, որևէ երկրի ղեկավար իր ժողովրդին ինֆորմացիա չի փոխանցում սպասվող աղետի մասին ու անցնում «աջափսանդալի» պատրաստմանը: Այն ինֆորմացիան, որ ձեռքի հետ փոխանցեց ՀՀ վարչապետը. «Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ», ցցուն ապացույց է, որ իր և ալիևի պայմանավորվածությունները անխոչնդոտ կյանքի են կոչվում: Եվ միանգամից պարզ է դառնում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի շահագործման ուղղությամբ տարվող աշխատանքների նպատակը: Ու այստեղ մի շատ կարևոր հարց ԱՀ նախագահին. արդյո՞ք Արցախում վերջին օրերի, իր իսկ ձեռքով ստեղծած խառնաշփոթը, Փաշինյանի կողմից իջեցված հանձնարարականների արդյունք է, թե՞ իր ոճով փորձում է «ելքեր» գտնել:
Արցախի հանրապետության նախագահը պարտավոր է շտապ պարզաբանում տալ իր գործընկերոջ հնչեցրած ինֆորմացիայի վերաբերյալ...հակառակ դեպքում, հայկական երկու պետությունները չեն կարող այսքան շռայլ լինել՝ տնավեր ու հայրենազուրկ դառնալ, պահելով դեղին մամուլի ներկայացուցիչ ՀՀ-ում և բլոգեր ԱՀ-ում...»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.