Լիբանանի խորհրդարանի նախագահի ներկայացուցիչներն Արամ Ա կաթողիկոսին խոստացել են աջակցել Արցախին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն օգոստոսի 24-ին ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահի ներկայացուցիչներ, «Ամալ» շարժման քաղաքական դիվանի անդամներ, շարժման փոխնախագահ Շեյխ Հասան Ալ Մասրին և Սայիդ Աբբաս Նասր Ալ Դինին, որոնք կիսել են Վեհափառ Հայրապետի մտահոգությունն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման վերաբերյալ, հայտնել են իրենց զորակցությունը խոստացել հնարավորինս զորավիգ լինել հայ ժողովրդին և Արցախի արդար դատին։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Հինգշաբթի, 24 Օգոստոս 2023-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքի վեհարանին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի խորհրդարանի նախագահ Նապիհ Պըրրիի ներկայացուցիչներուն։ Պատուիրակութեան անդամներն էին Ամալ շարժումին փոխ նախագահ Շէյխ Հասան Ալ-Մասրին և ճարտարապետ Սայիտ Ապպաս Նասր Ալ-Տինը, որոնք միաժամանակ շարժումին քաղաքական դիւանի անդամներն են։
Հանդիպման ընթացքին առաւելաբար քննարկումի նիւթ դարձան Լիբանանի նախագահական յառաջիկայ ընտրութեան առնչուած մօտեցումներն ու զարգացումները։ Նորին Սրբութիւնը հրամայական նկատեց շուտափոյթ նախագահական ընտրութիւն կատարելու անհրաժեշտութիւնը, յատկապէս նկատի ունենալով Լիբանանի մէջ ընկերային-տնտեսական տագնապին հետզհետէ խորացումը և ժողովուրդին դիմագրաւած դժուարութիւնները։
Հանդիպումը առիթ հանդիսացաւ նաև արծարծելու Արցախի շարունակուող շրջափակումը Ազրպէյճանի կողմէ։ Նորին Ս. Օծութիւնը այս ուղղութեամբ մեր ժողովուրդին ընդվզումը յայտնեց։
Ամալ շարժումին ներկայացուցիչները բաժնելով Վեհափառ Հայրապետին և հայ ժողովուրդին մտահոգութիւնը, շարժումին անունով իրենց զօրակցութիւնը յայտնեցին և խոստացան կարելիութեան սահմաններէն ներս զօրավիգ կանգնիլ հայ ժողովուրդին և Արցախի արդար դատին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Alpha news
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.