Последние новости

Արցախի ՄԻՊ. Ժամանակն է հասկանալու՝ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը իր X-ի (նախկին Թվիթեր) միկրոբլոգում անդրադարձել է այն տեսանյութին, որտեղ ադրբեջանցիները շտապօգնության մեքենայից հեռացնում են «Արցախի Հանրապետություն» գրառումը և Արցախի զինանշանը պարունակող պաստառը.

«Ադրբեջանիի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը, իսկ մյուս քննարկումներում Ադրբեջանը բերում է դեպքեր, ինչպիսիք են Քվեբեկը կամ Կատալոնիան, որտեղ ազգային խորհրդանիշներն ազատ և լայնորեն օգտագործվում են:

Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը»:

Panorama.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ