Последние новости

«Հայաստան» խմբակցությունն աջակցում է «Մայր Հայաստան» դաշինքին

«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ին կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ։ Այս մասին հայտարարություն է տարածել դաշինքը։

Նիստի քննարկման առանցքային թեման եղել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը, հնարավոր հանգուցալուծումները։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Խմբակցությունը որոշել է իր աջակցությունը հայտնել «Մայր Հայաստան» դաշինքին, որի քաղաքապետի թեկնածուն «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է։

Քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանի շրջանակներում խմբակցության հետագա անելիքները։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ