«Հրապարակ»․ ԱՇՆԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆԵԼ. ՀԱՏԿԱՊԵՍ Ո՞Ր ՆԱԽԱՐԱՐԻՑ Է ԴԺԳՈՀ ՓԱՇԻՆՅԱՆԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հնարավոր է`մի քանի նախարարի պաշտոնանկ անի։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը` վկայակոչելով իր աղբյուրները։
«Առայժմ դա ծածուկ են պահում, քանի որ փոփոխությունները մտադիր են անել աշնանը՝ հոկտեմբերին, և որոշումն էլ վերջնական չէ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հեռացողների թվում կարող է լինել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը»,– գրում է թերթը։
Ըստ պարբերականի` անցած շաբաթ Սյունիք կատարած այցի ժամանակ Փաշինյանը նրա ղեկավարած ոլորտի որոշ թերացումներն է մատնացույց արել և իրեն ուղեկցողներին ակնարկել այդ մասին։
«Թեև, իմանալով Փաշինյանին, նրա շրջապատում գիտեն, որ կարող է ամեն րոպե այդ որոշումը փոխվել։ Կառավարության մեր աղբյուրները պատահական չեն համարում, որ Սանոսյանը նշանակվել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շտաբի պետի տեղակալ»,– տեղեկացնում է թերթը։
«Հրապարակը» չի բացառում, որ հետագայում Սանոսյանի վրա կարող են բարդել նաև ընտրություններում ցանկալի թվից պակաս հավաքելը և ազատել նրան ընտրություններից հետո։
Նշենք, որ Գնել Սանոսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակվել 2021 թ. օգոստոսին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 18:18
Пожар вспыхнул на крупнейшей в Армении свалке "Нубарашен". Огонь охватил площадь до 1 тыс. кв. м. Боевые расчеты Спасательной службы МВД Армении ведут работу по ликвидации пожара. Об этом и.о. директора ООО "Новая городская мусорная свалка Еревана" Ваге Вардапетян сообщил Sputnik Армения.
-
2025-07-28 18:17
Президент США Дональд Трамп заявил, что необходимо позаботиться о гуманитарных потребностях в секторе Газа, передает Sky News.
-
2025-07-28 18:15
Защита предпринимателя Самвела Карапетяна направила письма в прокуратуру и лично генпрокурору Анне Вардапетян с ходатайством об изменении меры пресечения бизнесмену. Об этом говорится в сообщении одного из адвокатов бизнесмена Арама Вардеваняна.
-
2025-07-28 18:14
Представители Армении завоевали 1 золотую и 2 бронзовые медали на 36-й международной олимпиаде по биологии на Филиппинах. Об этом сообщает министерство образования, науки, культуры и спорта Армении.