Последние новости

Երկուշաբթի օրվանից Ստեփանակերտում սոցիալական որոշ խմբերի մթերքի տրամադրում կկազմակերպվի

Շաբաթ եվ կիրակի օրերին կավարտվեն Ստեփանակերտում սոցիալական որոշ խմբերի մսամթերքի, ձավարեղենի և կարտոֆիլի հավասարաչափ իրացման նախապատրաստական աշխատանքները, այն կմեկնարկի երկուշաբթիից: Այս մասին իր ֆեյբսուքյան էջում գրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Վերջին օրերին Կառավարության կողմից որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել՝ հաջորդ շաբաթվանից Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին (տարիքային կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, տեղահանվածներ, միայնակ մայրեր, բազմազավակ ընտանիքներ և այլն) մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի տրամադրումը կազմակերպելու համար:

Ընթացակարգի վերաբերյալ պատկան մարմինների կողմից կտրվի հավելյալ պարզաբանող հայտարարություն»,- գրել է նա:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ