Последние новости

ԱԼԻԵՎԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ. ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐԴԵՆ ՆՇԱՆԱԿԵԼ Է ԹԻՎ 1 ՄԵՂԱՎՈՐԻՆ

Ջերմուկում ադրբեջանական ագրեսիայի (2022թ.սեպտեմբերի 13) առաջին տարելիցի և 44-օրյա պատերազմի մեկնարկի (2020թ. սեպտեմբերի 27) երրորդ տարելիցի նախաշեմին Երևանում և Ստեփանակերտում հաճախակի են դարձել կանխատեսումները նոր ագրեսիայի մասին։ Դա տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստից անմիջապես հետո։ Մի՞թե որևէ մեկը այլ ելույթ էր ակնկալում լրտեսական մականունով արտգործնախարարից։ Քաղաքագետներն ասում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը վերջնականապես արձակեց Ալիևի ձեռքերը՝ «հակաահաբեկչական գործողություն» ցուցանակի տակ նոր ագրեսիա սկսելու համար:

Մի՞թե որեվէ մեկը լրջորեն կարծում է, թե Ալիեվի ծրագրերին կարող են խանգարել ԱԳՆ ներկայիս ղեկավարության «հզոր ջանքերը», որտեղից վաղուց հեռացել են պրոֆեսիոնալ բանակցողները: ՄԱԿ-ին ուղղված դիմումը ևս մեկ անգամ հանգեցրեց այն եզրակացության, որ 2020 թվականից ի վեր ոչինչ չի փոխվել, և Հայաստանի ու Արցախի իշխող շրջանակներն անկարող են պաշտպանել ժողովրդին հերթական ագրեսիայից: Ծիծաղելի է խոսել Արցախում էթնիկ զտումների վերաբերյալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումների համընկնման մասին, ծրագրեր կազմել բանակցային գործընթացում սեպտեմբերյան շարժերի ակնկալիքով՝ Բաքվի պետական հեռուստաեթերում ադրբեջանական պիտակներով ՀՀ քարտեզի ցուցադրման խորապատկերին։ Օգոստոսի 22-ին հանկարծ Միրզոյանի «աչքերը բացվեցին» և նա հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունի…

Ստեփանակերտից ոչ պաշտոնական ուղիներով տեղեկություններ են ստացվում Ակնայով (Աղդամ) ճանապարհ բացելու շուրջ նախագահ Արայիկ Հարությունյանի սեպարատ բանակցությունների մասին։ Ահա այսպիսիք են «շարժերը»՝ «տևական խաղաղության դարաշրջանի» մոտեցման ճանապարհին։ Այդ «շարժերը» նույնպիսի անհեթեթություն են, ինչպիսին այն քարոզը, թե ինչպես է Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ջանքեր գործադրում հայկական զինուժի մարտունակության բարձրացման ուղղությամբ։

Նրանք, ովքեր փրփուրը բերանին պնդում էին, թե Ջերմուկում անցած տարվա ագրեսիան կասեցրել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, այսօր խոստովանում են, որ Արևմուտքը չգիտես ինչու չի շտապում կազմակերպել Ադրբեջանի ղեկավարության հետ Արցախի ղեկավարների նույնիսկ ոչ թե բանակցություններ, այլ գոնե հանդիպում։ Ո՞ւր կորավ ձեր ամենազոր Բլինքենը։ Պաշտոնական Ստեփանակերտը չէր հրաժարվում ուղիղ բանակցություններից, խոսքը Բաքվի կոշտ պահանջներից պաշտպանվելու արևմտյան մեխանիզմների մասին էր…

Հայաստանը դուրս չի եկել Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններից. Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հույս հայտնեց, որ փաստաթղթի տեքստի վրա աշխատանքը սեպտեմբերին կշարունակվի: Հարց. ե՞րբ (Արցախում «հակաահաբեկչական գործողությունից» առաջ, թե՞ հետո)։ Ժամանակն է վերջապես հասկանալ, որ քանի դեռ իշխանության ղեկին է սորոսաթուրքական 5-րդ շարասյունը, Հայաստանի ու Արցախի շահերն աշխարհում ոչ ոք հաշվի չի առնելու։ Մեզ պատրաստակամորեն կարեկցանք կհայտնեն խոսքերով և լոկ «ներկա ստանալու» համար, դրանով ամեն ինչ կսահմանափակվի, քանի դեռ պաշտոնական Երևանի անունից համաշխարհային խաղացողներին խոստումներ է տալիս խամաճիկը, որին ոչ մի տեղ չեն հարգում, իսկ նրա հետ մեկտեղ չեն հարգում այն ժողովրդին, որը հանդուրժում է նրան իշխանության գագաթին։

2022թ. սեպտեմբերի 29-ին, փորձելով արդարացնել Ջերմուկում ադրբեջանական ագրեսիայի արդյունքներով հայկական կողմի պարտությունը, Փաշինյանը հնչեցրեց հետևյալ բովանդակությամբ հայտարարություն. «Մենք պետք է խորապես վերլուծենք այս իրավիճակը»։ Նույն օրը Փաշինյանին պատասխանեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: «Ինչպե՞ս եղավ, որ դաշնակիցները Սերժ Սարգսյանին «Իսկանդեր» ու 50 հազար տոննա անվճար զենք էին տալիս, իսկ Նիկոլին՝ ոչ։ Պատճառը պետք է փնտրել Նիկոլի մեջ։ Նա պետք է հեռանա, որ փոխարենը գան մարդիկ, որոնք կարողանում են զենք ստանալ և՛ դաշնակիցներից, և՛ գործընկերներից»։

Դժբախտությունն այն է, որ չնայած մարդկային ու տարածքային անթիվ կորուստներին, զանգվածները 5 տարվա ընթացքում չեն գիտակցել, որ չարիքի արմատը ռեժիմի դավաճանական քաղաքականությունն է։ Այն «խորը վերլուծությունը», որի մասին խոսում էր Փաշինյանը, ավելի ուշ գաղտնազերծեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտարարելով, որ իշխող վերնախավը Ջերմուկում իրականացված ագրեսիայից հետո քննարկել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ծրագրերը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ռեժիմը շրջանառում է այն թեզը, թե ՌԴ-ն այդ նիստում ստանձնել է Բաքվի փաստաբանի դերը, թեև ձևականորեն Երևանի ռազմավարական դաշնակիցն է։

Օրեցօր սրվում է հումանիտար իրավիճակն Արցախում, հաճախակի են դառնում Արցախի և Հայաստանի տարածքների գնդակոծությունները։ Ի՞նչ կարող է հակադրել դավաճանի ռեժիմը աշխարհի քաղաքական քարտեզից հայկական երկու հանրապետությունները ջնջելու փորձերին։ Ռոք աստղի հյուրախաղեր կամ մենախոսություններ հօգուտ կաթիլային ոռոգման ու զով ավտոբուսների՞:

Իրավիճակը ծայրահեղ է, իսկ Փաշինյանն ու իր շրջապատը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում։ Զանգվածները կրկնօրինակում են այդ պահվածքը՝ շարունակելով ապրել առաջվա պես, մինչ Բաքվից բաց տեքստով խոսում են Սևանի ու Երևանի նկատմամբ նկրտումների մասին։ Թշնամին արդեն դարպասի մոտ է, սահմանը՝ չկողպված, Ալիևը մեղադրում է հայկական կողմին նրանում, որ բանակցությունները փակուղի են մտել, իրավիճակը համանման է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ներխուժումից առաջ ստեղծված իրադրությանը, իսկ զանգվածները շարունակում են ապրել Նիկոլի պարտադրված իրականության մեջ, ամեն ինչում մեղադրելով Ռուսաստանին։

Փաշինյանն արդեն Ռուսաստանին է նշանակել թիվ 1 մեղավոր և թիվ 1 պատասխանատու, եթե Հարությունյանի սեպարատ ջանքերի կամ Երևանի ու Բաքվի միջև սեպտեմբերյան բանակցությունների արդյունքում միաժամանակ բացվեն Լաչինի միջանցքն ու Ակնայի (Աղդամ) ճանապարհը։ Այս անգամ Փաշինյանը նախապես է մոբիլիզացրել իր քարոզչամեքենան. այսօր ցանկացած տաքսու վարորդ կպատմի ձեզ, թե ինչպես է անպիտան Ռուսաստանը արգելափակել Լաչինի միջանցքը։ Հարց. ո՞վ է կասեցնելու Ալիևի նոր ագրեսիան, չէ՞ որ Հնդկաստանից գնած զենքը չի վերականգնի սպառազինությունների հավասարակշռությունը:

Օրերս վերլուծաբան Էդգար Էլբակյանը հիշեցրեց, թե ինչպես օկուպացիայի պայմաններում ստեղծվեց գեներալ Դը Գոլի «Ազատ Ֆրանսիա» կազմակերպությունը, և աշխարհն աստիճանաբար սկսեց ընկալել այդ կազմակերպության դիրքորոշումը որպես Ֆրանսիայի ժողովրդի դիրքորոշում: Ժամանակն է, որ Հայաստանում օկուպացիոն ռեժիմի 5-ամյա կառավարումից հետո հայտնվի ստվերային (այլընտրանքային) կառավարության կարգի մի կառույց, որը կսկսի սեփական երկխոսությունն աշխարհի հետ՝ 21-րդ դարի իրողությունների լեզվով շարադրելով հայ ժողովրդի շահերը։ Նման երկխոսություն փորձեց սկսել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, օգտագործելով իր արտաքին կապերը. այսօր նա քաղբանտարկյալ է...

Պետականության կորստի եզրին մոտեցած իրավիճակը թելադրում է անհետաձգելի և արտակարգ որոշումներ, այլապես տեսանելի հեռանկարում «ազգովի» ականատես կլինենք, թե ինչպես են Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը աղուհացով դիմավորում Ալիևին մայրաքաղաքի Կոնդ թաղամասում։ Իսկ առայժմ, ըստ հասարակական գործիչ Արա Վարդանյանի, «Տպավորություն է, որ նախագահ Հարությունյանի ու գեներալ Սամվել Բաբայանի միջև ներքին պայքար է գնում, թե ով առաջինը կհանձնի Արցախը Ալիևին»: Պետք է ենթադրել, որ պարոնայք մրցակցում են Ստեփանակերտում Ալիևի փոխանորդի աթոռի համար։ Իսկ ինչո՞ւ ոչ. ինչո՞վ են պակաս Նիկոլից։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КТО ОСТАНОВИТ ДИКТАТОРА?
    2025-07-11 09:13

    Стремительное развитие событий после визита Пашиняна в Стамбул не оставило даже тени сомнения в том, что верхушка режима повторит попытку штурма Святого Эчмиадзина после провала 27 июня первой попытки силами СНБ, СК и Службы полиции. 8 июля Пашинян объявил, что лично возглавит вторую попытку. Это может случиться уже сегодня или завтра… Он сказал, что освободит святыню от Ктрича Нерсисяна (мирское имя Католикоса Гарегина Второго). Может, для начала следовало освободить от азербайджанских оккупантов 30% поверхности Черного озера, окрестности Ишханасар, 21 км трассы Горис-Капан, кладбище в Неркин Ханд, отнятые азербайджанцами дома армян в Шурнухе, позиции в Джермуке, пастбища в Гегаркунике?.. Или азербайджанские оккупанты мешают Пашиняну гораздо меньше, чем Католикос Всех Армян, который не желает плясать под его дудку?!

  • КРОВОПРОЛИТИЕ НУЖНО ПАШИНЯНУ ДЛЯ УСТРАШЕНИЯ НАРОДНЫХ МАСС
    2025-07-10 09:05

    После многотысячной акции 4 июля в поддержку российского предпринимателя и благотворителя Самвела Карапетяна Пашинян пережил новую серию панических атак, о чем свидетельствуют утечки из-за неплотно запертых дверей центрального офиса ГД в столице. Больше всего главаря правящей верхушки напугали транспаранты с надписью "Нашим способом!" и аналогичные надписи на белых майках участников акции. Если в дни "революции" 2018 г. по Еревану разгуливали люди в кепках и майках, на которых красовался портрет Никола с надписью "Духов!", то после 4 июля 2025 г. по Еревану ходят молодые люди в майках с надписью "Нашим способом!". Карапетян из тюремной камеры передал своим соратникам, что дальнейшие действия должны сопровождаться "объединением вокруг принципиально новой силы".

  • ПОВЕСТКА ВСТРЕЧИ ПАШИНЯН – АЛИЕВ ГОТОВА: ДОКУМЕНТ ПОДПИШУТ В БЛИЖАЙШЕЕ ВРЕМЯ?
    2025-07-09 09:19

    На днях с фасада резиденции президента Грузии исчез флаг ЕС, который с 2018 г. соседствовал с государственным флагом Грузии. Власти соседней страны учли трагический опыт народа, провозгласившего "Украина це Европа!", взяв курс на независимую внешнюю и внутреннюю политику, тогда как армян по-прежнему манит европейская обертка, невзирая на очевидные факты.

  • КАТОЛИКОС ГАРЕГИН II – МИШЕНЬ ПАШИНЯНА
    2025-07-08 10:01

    Вернувшись из Стамбула, Пашинян сразу арестовал российского предпринимателя Самвела Карапетяна, объявленного в международный розыск по требованию Азербайджана, после чего начал атаку на Армянскую Апостольскую Святую Церковь. На днях он уже открытым текстом оповестил о планах по проведению досрочных выборов Католикоса Всех Армян. До этого регулярно делал записи о том, что у армян нет Католикоса, ибо нарушивший обет целомудрия таковым считаться не может.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ