Последние новости

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՌԵՎԱՆԳՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Մարդկանց առևանգումը, գողությունը, ահաբեկչությունը, անպաշտպանին վնաս հասցնելը եղել և մնում է ադրբեջանցու արյան մեջ է: Ա´յն, ինչ հիմա տեղի է ունենում Հակարի գետի կամրջին ապօրինի տեղադրված անցակետում` կոչվում է անտերության մատնված ազգի ներկայացուցիչների դեմ պետական մակարդակով իրականացվող ահաբեկչություն:

Այս ամենը ոչ թե տեղի է ունենում միայն արցախահայության հետ և միայն Հակարի կամրջի վրա, այլ տեղի է ունենում ողջ հայ ժողովրդի հետ: Եթե այսօր Կապանից, Վարդենիսից, Իջևանից, Բերդից, Ջերմուկից կամ Սիսիանից մարդ չեն առևանգում` դա դեռևս չի նշանակում, որ չեն ցանկանում կամ` չեն անելու: Եթե Հայաստանը շարունակի այսպես տառապել կապիտուլյանտների կործանիչ բեռի տակ, եթե երկրում շարունակվեն քաղաքական հետապնդումները ազգային ուժերի դեմ, եթե երկրում տիրի նյութապաշտ ու մորթապաշտ անտարբերություն` վաղը Հայաստանի սահմանամերձ շրջաններից են մարդկանց առևանգումներ լինելու: Այսպես շարունակվելու դեպքում` մենք ունենալու ենք սահմանամերձ բնակավայրերից ընդհուպ մինչև երեխաների առևանգումներ, ենթակառուցվածքների պայթեցումներ, թունավորումներ, տնտեսական բնույթի վնասարարություններ և այլն:

Կապիտուլյանտն իր «խաղաղության կեղծ օրակարգով» փակուղի է մտցրել Արցախի և Հայաստանի բոլոր քաղաքացիների պսշտպանվածությունն ու կենսական անվտանգությունը: Չի բացառվում նաև, որ անպաշտպանության այս մթնոլորտը Ադրբեջանին նոր ռազմական ագրեսիայի առիթ տա: Տարրական անվտանգությունից զրկված մարդու հետ ասֆալտից, «նախկիններից» կամ չնչին ավելացված թոշակից խոսելն այս իրավիճակում` առնվազն անբարոյականություն է:

Հիմա կասեք ընդդիմության ներկայացուցիչները «յոթ երգ գիտեն` յոթն էլ իշխանափոխության մասին է»: Հավատացեք` այլընտրանք չկա. դա է իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը:

Ադրբեջանը միայն ուժի, համարժեք պատասխան գործողությունների, միջազգային և այլ ճնշումների լեզուն է հասկանում: Այնինչ` Հայաստանի իշխանությունը զավթած ռեժիմը, ոչ միայն ոչինչ չի անում, որպեսզի կասեցնի, այլև նպաստում է Հայաստանի և Արցախի թրքահպատակեցմանը:

Հ.Գ. Իրեն հարգող իշխանությունը` իր պատկան կառույցներով ու միջազգային այլ մեխանիզմներով արդեն իսկ պատասխան օպերացիաներ իրականացրած կլիներ:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОКЕАНОЛОГ, АКАДЕМИК АРТЕМ САРКИСЯН
    2025-06-07 09:13

    Артем Саркисович Саркисян родился в селе Чартар (Мартунинский район НКАО) в 1926 году. С отличием окончил среднюю школу в 1944 г., а потом в 1950 - физико-математический факультет Азербайджанского государственного университета. Далее последовал рывок в научной карьере.

  • Артур ХАЧИКЯН: «ПРОИСХОДИТ БЕСПРЕЦЕДЕНТНАЯ ЭСКАЛАЦИЯ И СПОЛЗАНИЕ К БОЛЬШОЙ ВОЙНЕ»
    2025-06-07 08:44

    «Продолжается опасная эскалация в конфликте вокруг Украины. Мир ждет, каким будет ответ России на нападение на ее стратегические аэропорты, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - После своего разговора с Путиным, Трамп заявил, что ответ будет жестким. Снова взорваны железнодорожные пути на территории России. Ведущий эксперт по международным отношениям Джон Миршаймер вчера заявил, что он видит растущую угрозу ядерной войны.

  • МИГРАН АКОПЯН: МИНЫ ПОД ТРЕТЬЕЙ РЕСПУБЛИКОЙ АРМЕНИЯ БЫЛИ ЗАЛОЖЕНЫ СРАЗУ ПОСЛЕ ПРЕКРАЩЕНИЯ ОГНЯ 1994-го
    2025-06-05 18:29

    Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.

  • CASHBACK ДЛЯ ВСЕХ ДЕРЖАТЕЛЕЙ MASTERCARD АРДШИНБАНКА
    2025-06-05 16:10

    Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ