Ապրեսյան. Ասկերանցիները Ակնայի անցակետի մոտ հերթապահություն են անում
Ասկերանցիները Ակնայի անցակետի մոտ վրաններ են տեղադրել և գիշերվանից սկսած հերթապահություն են անում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:
«Բնակիչներն այժմ էլ այնտեղ են ու չեն պատրաստվում թույլ տալ, որ ադրբեջանական որևէ բեռ մտնի Արցախ: Մենք այդ հատվածում ունենք ոստիկանական հենակետ, դրանից մի քիչ ներքև՝ դեպի Ակնա ռուս խաղաղապահ ուժերի հենակետն է, ադրբեջանական կողմը դեռ չի անցել ռուսական հենակետը, ռուսական կողմը չի թողնում անցնեն»,- ասաց Համլետ Ապրեսյանը:
Համլետ Ապրեսյանն ասաց, որ արցախցիները ադրբեջանական բեռներից հեռու են մոտ 400 մետր:
«Շուրջ 100 բնակիչ կլինեն որ հերթապահություն են անում, իսկ գիշերը մի քանի հարյուրի կհասնեին»,- ասաց նա:
Համլետ Ապրեսյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից ոչ մի օգնություն Արցախին պետք չէ. «Մենք չենք ուզում, թող բացեն Լաչինի միջանցքը: Մենք տասնամյակներ պայքարել ենք, կռվել ենք, այսքան զոհեր ենք ունեցել, արյուն ենք թափել, որ այսօր թշնամուց հաց ստանա՞նք, դա արդեն դավաճանություն է մեր զոհված տղաների առջև»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 17:18
Россия готовит письмо для Армении, в котором констатирует противоречия ее норм по сближению с Евросоюзом правилам Евразийского экономического союза (ЕАЭС). Об этом сообщил вице-премьер Алексей Оверчук, отвечая на вопрос ТАСС.
-
2025-06-27 17:16
Первопрестольный Эчмиадзин подтвердил намерение предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна отправится в Ереван, чтобы предстать в Следственном комитете.
-
2025-06-27 17:15
Католикос Великого дома Киликийского Арам I осудил действия армянских силовиков в Первопрестольном Эчмиадзине и призвал с уважением относиться к святыням.
-
2025-06-27 17:14
Министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян провел встречу с министром энергетики и природных ресурсов Турции Алпарсланом Байрактаром. Об этом он сообщил в соцсети, добавив, что находится в Турции для участия в Глобальном форуме транспортных связей (Global Transport Connectivity Forum 2025).