Ֆրանսիացի պատգամավոր․ Ֆոն դեր Լյայենը չպետք է Բաքվի հետ գազային պայմանագիր կնքեր
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չպետք է գազային համաձայնագիր կնքեր Բաքվի հետ, Գորիսում կայացած ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռետայոն, որը Հայաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղի համար ֆրանսիական մարդասիրական օգնությունն ուղեկցող պատվիրակության հետ: Նա ավելացրել է, որ հենց այդ կերպ է աջակցություն ստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը հետապնդում է Ղարաբաղի բնակչությանը և ընդհանրապես հայերին:
«Մեզ հետ ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն շատ ճիշտ նկատեց, որ շրջափակումը վերածում է Լեռնային Ղարաբաղը բաց երկնքի տակ բանտի, իսկական համակենտրոնացման ճամբարի: Ֆրանսիայի և Եվրոպայի համար պատվի խնդիր է դրան պատասխանելը», - ասել է Ռետայոն։
Նա նշել է, որ Ղարաբաղի 120 հազար բնակիչների, այդ թվում՝ 30 հազար երեխաների համար իրավիճակը լիովին համապատասխանում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածին (որևէ խմբի համար այնպիսի կենսապայմանների կանխամտածված ստեղծում, որոնք նախատեսված են դրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման համար):
Քաղաքական ճնշումն Ադրբեջանի վրա ոչ մի բանի չի հանգեցնի, ուստի, ավելացրել է Ռետայոն, մնում է կրկնել Անն Իդալգոյի պահանջը. Ֆրանսիայի նախագահը պետք է աջակցի ՄԱԿ-ում բանաձևի ընդունմանը, որը թույլ կտա միջազգային վերահսկողության ներքո բացել Լաչինի միջանցքը հումանիտար տեղաշարժի համար:
Հիշեցնենք, որ Ռետայոն, ինչպես նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքների ու շրջանների ղեկավարներ Հայաստան են ժամանել 10 բեռնատարից բաղկացած մարդասիրական ավտոշարասյունն ուղեկցելու համար:
Ղարաբաղի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնությունը ներառում է երկարատև պահպանման մանկական սնունդ (այդ թվում՝ մայրական կաթի փոխարինիչներ), ինչպես նաև գեներատորներ և արևային վահանակներ:
Հայաստան ժամանած պատվիրակության կազմում են Ստրասբուրգի և Մարսելի քաղաքապետներ Ժաննա Բարսեղյանը և Բենուա Պայանը, Լիոնի և այլ քաղաքների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի Ազգային ժողովում հանրապետականների խմբակցության ղեկավար Բրյունո Ռետայոն և Օ դը Ֆրանս շրջանի վարչական խորհրդի ղեկավար Քսավիե Բերտրանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 20:21
Визит министра иностранных дел России Сергея Лаврова в Ереван 20-21 мая стал знаковым событием, которое может ознаменовать поворот в российско-армянских отношениях после длительного периода охлаждения.
-
2025-05-22 19:55
Президент Турции Тайип Эрдоган заявил, что у него нет намерений снова баллотироваться в президенты, но стране необходима новая конституция. Об этом он сказал в беседе с журналистами своего пула по возвращении из Венгрии. Турецкий лидер добавил, что нужна конституция, предложенная гражданскими лицами, а не заговорщиками, и его Партия справедливости и развития ведет работу над подготовкой проекта нового Основного закона.
-
2025-05-22 19:53
Рано утром в четверг на территории ЦРУ в городе Маклин американского штата Вирджиния получил огнестрельное ранение человек, сообщает NBC Washington.
-
2025-05-22 19:50
Всего в ходе отражения массированного налета беспилотников противника (с 20 часов 20 мая до 8 часов 22 мая) вне зоны проведения специальной военной операции, над территорией России средствами ПВО сбиты 485 беспилотных летательных аппаратов самолетного типа, сообщает Минобороны РФ.