Արցախի անվտանգության և զարգացման ճակատ․ Ո՞վ է արտոնել նման գործարքի իրականացումը` պարզ չէ
Արցախի անվտանգության և զարգացման ճակատը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհի բացմանն ուղղված ադրբեջանական սադրիչ գործողությունների պատասխանն Արցախի Հանրապետությունը շատ հստակ է տվել:
«Այլընտրանքային ճանապարհի մասին խոսք չի կարող լինել, մեզ համար ընդունելի է միայն Բերձորի ճանապարհը»: Սա երկու օր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած 6-ժամյա քննարկումներից հետո լուսադեմին ժողովրդի հետ հանդիպմանը հնչեցրել է Հանրապետության նախագահը: Այսօր իր մամուլի ասուլիսում Արցախի խորհրդարանի ղեկավարը նույնպես հաստատել է «Կա հստակ որոշում փակ պահելու և չօգտագործելու Ակնա (Աղդամ) - Ստեփանակերտ ճանապարհը»: Նույնը կոնկրետ գործողություններով վերահաստատել է «Արցախի անվտանգության ու զարգացման ճակատը» երեկվանից ասկերանցիների հետ միասին չթույլատրելով ադրբեջանական բեռնատարերի սահմանահատումը:
Առնվազն տարակուսելի և անընդունելի էին, ընդամենը ժամեր անց, երեկոյան զարգացումները, երբ պարզվեց, որ ռուսական խաղաղապահները փորձել են ընդունել ադրբեջանական բեռը, իսկ նույն պահին ժամանած իշխանության ներկայացուցիչներն էլ հանդես են եկել նոր առաջարկով, ինչն, իհարկե, տեղում կասեցվել է, սակայն որոշում փոխելու պատասխանատվությունը այդպես էլ մնացել է անհասկանալի:
Ո՞վ է արտոնել նման գործարքի իրականացումը` պարզ չէ, հստակ է միայն մի բան. մենք դատապարտում ենք ժողովրդի թիկունքում կատարվող ցանկացած գործողություն, որը խախտում է մեր սահմանած կարմիր գծերը, ինչպես նաև, հարվածում ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությանը:
Ակնհայտ է, որ նման պատասխանատու որոշում կայացնելու իրավասություն ունի միայն երկրի Նախագահը, իսկ ժողովուրդն էլ իրավունք ունի հստակ իմանալու ընդունված որոշման մասին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 09:05
Ереванский Каскад — уникальное, не имеющее аналогов в архитектурном плане сооружение, созданное архитекторами Джимом Торосяном, Саркисом Гурзадяном и Асланом Мхитаряном.
-
2025-05-19 05:55
Законодательное собрание американского штата Род-Айленд приняло резолюцию, признающую геноцид понтийских и малоазийских греков, совершенный в Османской и кемалистской Турции в 1913–1923 годах.
-
2025-05-19 05:52
Папа Римский Лев XIV принял делегацию Украины после интронизации. Он заявил о готовности Ватикана стать площадкой для прямых переговоров между Украиной и Россией ради достижения справедливого мира, заявил президент Украины Владимир Зеленский, передает РБК-Украина.
-
2025-05-19 05:49
В повестке Армении отсутствует вопрос о так называемом "Зангезурском коридоре". Об этом заявил секретарь Совета безопасности Армении Армен Григорян, выступая на Форуме тегеранского диалога в рамках своего визита в Иран.