Վազգեն Մանուկյան․ Ժողովուրդը պետք է հանրաքվեով «ոչ» ասի Արցախը Ադրբեջանի կազմում լինելուն
«Հայաքվե» նախաձեռնությունը քաղաքական մեծ նշանակություն ունի։ Շատ կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով «ոչ» ասի Արցախը Ադրբեջանի կազմում լինելու։ Այսօր «Հայաքվե» նախաձեռնության 58 հազար ստորագրությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը։
«Դեռ 90-ականներին ԱԺ–ն որոշում էր ընդունել, որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի թուղթ ստորագրել, ըստ որի Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Իսկ այսօրվա իշխանությունը պարզ ասում է, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, նման իշխանություն մենք դեռ չենք ունեցել ` իրենց բոլոր դրական և բացասական կողմերով։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հետո էլ չլինի. նրանք միակն են ու դրա համար էլ իրենք են հիմա թիրախավորված»,– ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի փորձերին` Աղդամի ճանապարհով ԼՂ–ին «օգնություն» տալու փորձերին ու արցախցիների ընդդիմանալուն, Վազգեն Մանուկյանը ասաց, որ նրանց արարքը աննախադեպ է։
«120 հազար մարդ, իրենց փոքր ծծկեր երեխաներով, մեծահասակներով, իրենք էլ սոված` հրաժարվեցին այդ օգնությունից, ասացին, որ այդ ճանապարհով չեն ուզում։ Սա հերոսություն է և լավ օրինակ է մեր ժողովրդի համար։ Միայն համառությամբ և ուժով կարելի է իրավիճակ փոխել»,– ասաց Վազգեն Մանուկյանը։
Նշենք, որ «Հայաքվե» նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
Հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։
Օգոստոսի 5–ին «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվեց. դրան մասնակցել է ավելի քան 58 հազար քաղաքացի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 18:34
Глава Ширакской епархии ААЦ архиепископ Микаэл Аджапахян несколько минут назад вошел в здание Следственного комитет, принявшего решение о его задержании.
-
2025-06-27 18:32
В данный момент в Ереване, у здания Следственного комитета, сконцентрированы значительные полицейские силы, выстроившиеся в несколько рядов у входа в СК.
-
2025-06-27 18:31
Первопрестольный Святой Эчмиадзин немногим ранее выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-27 18:30
Скорейшая реализация транспортных проектов в Сюникской области откроет для Ирана короткий маршрут к бассейну Черного моря через территорию Армении. В то же время этот путь свяжет Ереван с государствами Персидского залива и иранским портом Чабахар. Об этом заявил посол Ирана в Армении Мехди Собхани на пресс-конференции в пятницу.