Առևանգված 3 ուսանողների և Վագիֆ Խաչատրյանի հարցը ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում է
Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից առևանգված 3 ուսանողների հարցը ԿԽՄԿ–ի ուշադրության կենտրոնում է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մենք այս մասին կարող ենք ավելի ուշ խոսել, բայց հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,– նշեց Ամատունին։
Անդրադառնալով հուլիսի 29-ին առևանգված Վագիֆ Խաչատրյանի հարցին` Ամատունին նշեց` սա ևս իրենց ուշադրության կենտրոնում է։
«Տեսակցել ենք մի քանի անգամ, վերջին տեսակցությունը եղել է օգոստոսի 14-ին»,– հայտնեց Ամատունին։
Ամատունու խոսքով` Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու հարցում ևս այս պահին առաջընթաց չկա, որի մասին կկարողանան խոսել, սակայն այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։
Հիշեցնենք` հուլիսի 29-ին անհետաձգելի բուժօգնության համար Արցախից Հայաստան ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվելիս Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առևանգել էին Վագիֆ Խաչատրյանին։
Օգոստոսի 28–ին էլ Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 3 ուսանողների` Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին, որոնք գալիս էին Հայաստանում սովորելու։
Օգոստոսի 14-ին Գյումրի–Երևան տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված Հելեն Դադայանն էլ ծնունդով Արցախի Ճարտար գյուղից է։ Նրա աճյունը ադրբեջանական կողմը թույլ չի տալիս Արցախ տեղափոխել, աղջկա մարմինը Գորիսի դիահերձարանում է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.