Սաղաթելյան. Մենք պարտավոր ենք Երևանում և ամբողջ աշխարհում կանգնել Արցախի կողքին
Արցախի հերոսական ժողովուրդը շրջափակման և սովի պայմաններում ցուցաբերում է անախադեպ դիմադրություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նորկայացուցիչ Իշխն Սաղաթելյանը:
Նա նաև նշել է. «Արցախցի մայրը սոված երեխան գրկին, մերժում է թշնամու կողմից առաջարկվող ալյուրը և հայտարարում՝ սա մեզ համար ստամոքսի պայքար չէ: Վստահ եմ մեր թշնամիներն իրենց պլանները մշակելիս այդ հաշվարկը չէին արել, և այսօր Արցախը իր դիմադրությամբ ու տոկունությամբ ձախողում է ներքին և արտաքին թշնամիների ծրագրերը:
Եվ այս տոկոնությունն ու համառությունը, իր հողին կառչած մնալու և պայքարելու արցախցու կամքը ստեղծում է նոր իրավիճակ, քաղաքական նոր դասավորություն:
Վերջիվերջո, մեր ընտրությունը ոչ թե պատերազմի և խաղաղության միջև է, այլ պայքարելու կամ ցեղասպանվելու: Արցախը, ի հեճուկս մեր թշնամիների, ընտրել է պայքարի ճանապարհը:
Մենք պարտավոր ենք Երևանում և ամբողջ աշխարհում կանգնել Արցախի Հանրապետության կողքին, արցախցու պայքարի կողքին, քանի որ դա հայ ժողովրդի լինելության պայքարն է»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 18:34
Глава Ширакской епархии ААЦ архиепископ Микаэл Аджапахян несколько минут назад вошел в здание Следственного комитет, принявшего решение о его задержании.
-
2025-06-27 18:32
В данный момент в Ереване, у здания Следственного комитета, сконцентрированы значительные полицейские силы, выстроившиеся в несколько рядов у входа в СК.
-
2025-06-27 18:31
Первопрестольный Святой Эчмиадзин немногим ранее выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-27 18:30
Скорейшая реализация транспортных проектов в Сюникской области откроет для Ирана короткий маршрут к бассейну Черного моря через территорию Армении. В то же время этот путь свяжет Ереван с государствами Персидского залива и иранским портом Чабахар. Об этом заявил посол Ирана в Армении Мехди Собхани на пресс-конференции в пятницу.