«Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում ՊՆ-ի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Հիշեցնենք, որ երեկ անհետ կորածների ծնողների հետ է հանդիպել ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, սակայն ծնողները պահանջել են հանդիպում Պապիկյանի հետ: Հանդիպումը նախատեսված էր այսօր, սակայն նախարարությունը հետաձգել էր այն՝ թողնելով վաղվա։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների» զորամասի զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Այս ամենի հետևանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Դեպքի առնչությամբ մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում է՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.