Последние новости

Ինչպես է Ադրբեջանի ԶՈւ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈւ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ:

 

Հայտնել էինք, որ ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈւ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: Ադրբեջանական կողմը հերքել էր այդ տեղեկությունը։ ՊՆ–ն այս տեսանյութով ցույկց է տալիս, որ լուրը հավաստի էր։

Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Ադրբեջանն այսօր հրաձգային զենքերից կրակ է բացել նաև Գեղարքունիքի մարզի Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ