Մհեր Գրիգորյան․ Ինչ ապաշրջափակում, եթե չկա կայունություն և խաղաղություն
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման համար որևէ պայմանավորվածություն չկա։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Տեղի և վայրի վերաբերյալ ընթացքում աշխատանքային կոնտակտների մակարդակով ինչ–որ հարցեր քննարկվում են, բայց որևէ պայմանավորվածություն չկա»,– նշեց նա։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում:
Այս պահին գործընթացի պասիվացումը, ըստ փոխվարչապետի, ունի պատճառներ։
«Որքան էլ ապաշրջափակման հարցերը դիտարկենք որպես ապաշրջափակման հարցեր, ընդհանուր ֆոնը պետք է նպաստավոր լինի։ Ինչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն և խաղաղություն»,– ընդգծեց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց, ու այն կիրառելի կլինի միայն խաղաղության ֆոնին։
Աշխատանքային խմբի վերջին հանդիպումից հետո հայտարարվել էր, որ ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:
Մհեր Գրիգորյանը վերահաստատեց` ենթակառուցվածքների և կապի մասով կա փոխադարձ ընկալում ու համաձայնություն, բայց շահագործման հետ կապված բազմաթիվ հարցեր դեռ կան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 12:00
Идя на выборы, мы можем совершить судьбоносную ошибку, повторив известную ошибку, характерную для генералов. Об этом написал в своей статье соучредитель группы «Альтернативные проекты» политолог Ваге ОВАННИСЯН.
-
2025-05-23 11:35
Азербайджанские власти делают все, чтобы вынести план оккупации Армении на международные площадки, создав лживую повестку дня буквально из ничего, заявил глава «Центра права и справедливости «Татоян», бывший омбудсмен РА Арман Татоян.
-
2025-05-23 11:10
Власти Армении получили предупреждение от России сохранить госинституты Арцаха и оставить арцахский вопрос открытым, пишет газета «Грапарак» со ссылкой на свои источники.
-
2025-05-23 11:07
Комиссия по предупреждению коррупции (независимый государственный орган) возбудила производство в отношении премьер-министра Никола Пашиняна по предполагаемым нарушениям норм поведения в парламенте. Об этом сообщила независимый депутат, экс-глава парламентской комиссии по правам человека и общественным вопросам Тагуи Товмасян.