Последние новости

Արցախցի կին․ Մի շաբաթ հաց չունենալուց հետո գնեցինք

Արցախցի Աննա Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է երկու հացի լուսանկար ու գրառում արել:

«Մի շաբաթ հաց չունենալուց հետո գնեցինք։ Եգիպտացորենի ալյուրից, բայց շատ համեղ։

Չենք դժգոհում, կարևորը Ակնայի ալյուրից չի»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Հայաստանից Արցախ տանող ճանապարհը: Այսօրվանից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով։ Մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց (մոտավոր՝ 200 գրամ)։ Նշենք, որ արցախցիները փակել են Ասկերան-Ակնա ճանապարհն ու չեն ընդունում Ադրբեջանից որպես «հումանիտար օգնություն» ուղարկված ալյուրը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ