«Բացում» նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ-ից ու ԵՄ-ից պահանջում է հրատապ կարգով դիմել ՄԱԿ-ի ԱԽ
«Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամները ՀՀ ԱԳՆ–ից ու Եվրամիությունից պահանջում են հրատապ կարգով դիմել ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդ, որպեսզի վերջինս Արցախում հումանիտար ճգնաժամը վերացնելու մասին վճռական բանաձև ընդունի։ Նախաձեռնության շուրջ 10 անդամներն այսօր ակցիաներ անցկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Երևանում ԵՄ ներկայացուցչության գրասենյակի առջև և իրենց պահանջը նամակի տեսքով փոխանցեցին ՀՀ արտգործնախարարությանն ու Երևանում ԵՄ գրասենյակին։
«Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումը անմարդկային դժվարությունների առաջ է կանգնեցրել Արցախի հայ ժողովրդին` զրկելով մարդու հիմնարար իրավունքներից և ստեղծելով հումանիտար աղետ»,– ասված է նամակում։
Նախաձեռնության անդամները նաև կետեր են առաջարկել, որոնք պետք է կենտրոնական լինեն ՄԱԿ–ի ԱԽ–ի բանաձևում` Բերձորի միջանցքի բացում, այդ ճանապարհով մարդասիրական օգնության առաքում, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկում, Արցախի հայ ժողովրդի իրավունքների հաստատում։
«Ժամանակին գործողությունները չափազանց կարևոր են հումանիտար իրավիճակի է՛լ ավելի վատթարացումը կանխելու համար։ Այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը և լեգիտիմացնում Ադրբեջանի ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը՝ հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի»,– գրված է նամակում։
«Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ավելի վաղ ակցիաներ էին անցկացրել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի դեսպանատների առջև:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 13:34
Конгрегация мхитаристов в Венеции выражает солидарность с Армянской Апостольской церковью. Об этом говорится в заявлении ордена на его официальной странице в соцсети.
-
2025-06-28 13:32
Антикоррупционный суд по требованию генпрокуратуры Армении 26 июня начал дело о конфискации незаконного имущества в отношении близких экс-главы Службы национальной безопасности Армении Карлоса Петросяна. Эту информацию Sputnik Армения подтвердили в суде.
-
2025-06-28 13:30
«В конце сентября, начале октября, премьер-министр Армении Пашинян будет присутствовать на сессии ПАСЕ, у него будет возможность выступить перед Ассамблеей и ответить на вопросы», — заявил на пресс-брифинге глава Парламентской ассамблеи Совета Европы (ПАСЕ) Теодорос Русопулос, отвечая на вопрос об арестах представителей духовенства и оппозиции и непосредственного вмешательства главы армянского государства в судебный процессы.
-
2025-06-28 13:27
МИД Азербайджана выступило с заявлением в связи с задержаниями азербайджанцев в Екатеринбурге.