Բողոքի ակցիա Ֆրանկֆուրտում՝ ի պաշտպանություն Արցախի
Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, ինչպես Երևանում, այնպես էլ՝ սփյուռքի տարբեր գաղթօջախներում անցկացվել են հանրահավաքներ, բողոքի ակցիաներ՝ նախ պահանջելով Արցախի ապաշրջափակում, այնուհետև՝ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում։
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում հայկական համայնքը նույնպես հանրահավաք է անցկացրել՝ կոչ անելով ողջ հայությանը հանուն Արցախի ոտքի կանգնել։
Հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը` հայտարարելով, որ հայությունը պետք է ակտիվանա, քանի որ արցախահայությունը բոլորի կարիքն ունի։
«Պատկերացնում եմ, 44-օրյա պատերազմից հետո բոլորի մոտ հիասթափություն կա, որ ամեն ինչ կորցրել ենք և անիմաստ է. Ո՛չ, մենք ավելի վատ վիճակում ենք եղել մեր պատմության մեջ։ Կոչ եմ անում բոլորին՝ ոտքի կանգնել ու միասնական պայքարել»,- իր խոսքում ասել է Սամվել Լուլուկյանը։
Նա ներկաներին տեղեկացրել է նաև, որ վերջերս իրականացվել է մի նախաձեռնություն, Եվրոպայի 12 երկրների հայկական համայնքների ատենապետները միավորվելով՝ ստեղծել են մի հարթակ, որը կոչվում է «Եվրոպահայությունն Արցախի համար»։
«Մենք ասել ենք, որ պայքարելու ենք Արցախի ինքնորոշման իրավունքի համար, սա հստակ է։ Շատ շուտով տեղի են ունենալու տարբեր գործողություններ, ցույցեր, նախատեսում ենք Բրյուսելում հոկտեմբերի 1-ին կազմակերպել մեծ ցույց։ Այս պահին 12 երկրներ են, բայց շուտով, հավանական է, որ կդառնա 15 երկիր։ Իմ խնդրանքն ու կոչն է՝ լինել միասնական ու պայքարել, այդ ժամանակ մենք հաջողության կհասնենք»,- հավելել է Սամվել Լուլուկյանը։
Նա նաև ուրախությամբ արձանագրել է, որ հայությունն Արցախի հարցում ցուցաբերում է միասնականություն։
«Ուզում եմ, որ բոլորս գիտակցենք՝ ուղղակի նստելով՝ հարցը չի լուծվում, սրանք գեղեցիկ խոսքեր չեն, մենք պետք է ոտքի կանգնենք՝ ինչպես 1988 թվականին։ Այն ժամանակ ես ուսանող եմ եղել, միասնականություն կար, որի շնորհիվ հասանք հաջողության։ Իսկապես ծայրահեղ օրհասական վիճակում ենք գտնվում, եթե ամեն ինչ կազմակերպված անենք, հաջողության կհասնենք:
Բողոքի ակցիային հաջորդել է մասնակիցների կողմից նամակի հանձնում Գերմանիայի կառավարությանը՝ պահանջելով Արցախի հարցում դիմել կոնկրետ քայլերի, վերանայել նաև Ադրբեջանի հետ Գերմանիայի հարաբերությունները։
Նշենք, որ բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Բեռլինում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.