Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ-Ի ՈՒՂԻՂ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ
Պատերազմի ավարտից սկսած անընդհատ փաստերով ցույց ենք տվել ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայութունը «Սյունիք» օդանավակայանի, թռիչքուղիների անմիջական հարևանությամբ։ Ցույց ենք տվել նրանց անօրինական ամրացումները և թե դա ինչ վտանգների է բերելու։
Այդ ժամանակ բացարձակ անտեսվում էր ամեն ինչ՝ բացառելով մարդկանց իրավունքների և անվտանգության հիմքով պաշտպանությունը: Հերքվում էր ամեն ինչ։
Վերջերս արձանագրվում են ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներ թե՛ Կապանի «Սյունիք» օդանավակայանի, թե՛ չվերթ իրականացնող քաղաքացիական ինքնաթիռի ուղղությամբ։
Օդանավակայանին (ժամանման սրահ, կարգավարի սենյակ և այլն) ու ինքնաթիռին կրակոցներով հասցված վնասները վկայում են, որ դրանք թիրախային են։ Ընդ որում, կրակոցներն օդանավակայանի թռիչքուղիների անմիջական հարևանությամբ ադրբեջանական անօրինական զինված դիրքերից են։
Այդ վայրերից ադրբեջանական զինված ծառայողների թիրախի ներքո են նաև Մ2 միջպետական մայրուղին՝ օդանավակայանից դեպի Կապան տանող հատվածը (299-301-րդ կմ, Գործարանային փողոց), ինչպես նաև Կապան համայնքի մի մասը։
Քանիցս փաստերով ցույց ենք տվել, որ ադրբեջանական զինված ուղիղ նշանառության տակ են ոչ միայն «Սյունիք» օդանավակայանը, այլ նաև ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։ Այս ամենը նրանց շարունակվող հանցանքների ու հայատյաց քաղաքականության, պետական հովանավորությամբ անպատժելիության ֆոնին էլ ավելի է հիմնավորում ադրբեջանական զինված ծառայողների հեռացումը:
Հետևաբար, առաջնային է մնում ադրբեջանական զինված ծառայողների` օր առաջ հեռացումը, այդ թվում՝ անվտանգության գոտի ստեղծելու միջոցով։
Բա հիմա այս ամենն ու՞մ պատասխանատվությունն է։
Իշխանության ու պաշտոնի համար մղձավանջային վախերի պատճառով ավելի վտանգվեցին մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը։ Այսքան օրհասական վիճակում լինելով` էլի նույն սկզբունքով շարունակում են հերքումները:
Արման ԹԱԹՈՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:35
Инспекционный орган безопасности продуктов питания Армении в рамках проводимого на рынке мороженого мониторинга представил результаты экспертизы образцов, взятых на производственных объектах, принадлежащих ООО «Игит» и «Пинк Берри» и индивидуальному предпринимателю Азату Казанчяну.
-
2025-06-07 13:33
Оппозиционная фракция «Честь имею» Национального Собрания Армении выдвинула кандидатом на пост премьер-министра в рамках инициируемого процесса импичмента главу общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.