Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ՆՄԱՆ ԲԱՆԵՐԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ, ՈՐԻՑ ՉՈՒՆԵՔ
Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ ուկրաինական կոնֆլիկտի հարցում ո՛չ ռուսներն են բավարարված Հայաստանի դիրքորոշումից, ո՛չ եվրոպացիները: Դա նրանից է, որ Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում չունի:
Այնինչ, նման պարագայում, երբ չես կարողանում որևէ մեկի կողմից լինել, կարող ես տվյալ կոնֆլիկտում նեյտրալիտետ հռչակել: Շատ գեղեցիկ ձևակերպել, որ երկու՝ քեզ համար բարեկամ երկրներ պատերազմում են, և դու չես կարող կողմնակալ լինել, որովհետև երկու պետություններում էլ ունես զգալի հայ համայնք, ավելին, երկու կողմերի զինված ուժերում էլ էթնիկ հայեր կարող են լինել և փաստացի պատերազմել միմյանց դեմ: Նման պարագայում ինչպե՞ս կարող ես կոնֆլիկտում կողմնակալ լինել:
Ավելին, մարդասիրական օգնություն ես ուղարկում Կիևում բնակվող հայ համայնքին և Դոնեցկում բնակվող հայ համայնքին՝ ամրապդնելով քո դիրքորոշումը:
Այս պարագայում, ոչ մեկի մոտ որևէ ակնկալիք չես ձևավորում, քեզ էլ զերծ ես պահում արտաքին ուժերի հզոր ճնշումներից: Նեյտրալ պետություն լինելով քո նկատմամբ թշնամաբար տրամադրվող պետություն չես ունենում, ինչ որ հարցերում էլ հնարավորություն ես ունենում միջնորդ դառնալու՝ սեփական կշիռը միջազգային հարաբերություններում բարձրացնելով:
Բայց նման բաները ռազմավարական մտածողություն են ենթադրում, որից չունեք:
Սուրեն Սարգսյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».